Լրատվամիջոցներին հորդորում ենք այլ կերպ չմեկնաբանել հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունները և առողջապահության նախարարության գործունեությունը չներկայացնել բացասական քողի ներքո։
Հայտնում ենք, որ 5,1 մլրդ դրամի չափով Քովիդի ծախսերը վերաբերում են 2021 թվականի նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին, որոնց համար 2021 թվականին ֆինանսական միջոցներ չեն հատկացվել։ Ֆինանսական միջոցներ հատկացվել են 2022 թվականի ընթացքում։ Վճարումները կատարվել են ներկայացված կատարողականների չափով` ՀՀ Կառավարության որոշումով սահմանված կարգով։
Նույնը վերաբերում է 32,2 մլն դրամ և 88, 2 մլն դրամ գումարներին։
Մնացած կետերի մասով նշենք, որ կատարողականների ընդունումն իրականացվել է փաստացի կատարողականների հիման վրա և համապատասխանել է փաստացի ներկայացված հաշիվ ապրանքագրերին։ Հաշվապահական ծրագրի ապահովումը գտնվում է ներդրման և ծրագրային ապահովման փուլում, իսկ ինչ վերաբերում է լրավճարներին, ապա վերջիններս արտացոլվում են բժշկական հաստատությունների կողմից ներկայացված հաշիվներով։ Իսկ հաշվեքննիչ պալատին չտրամադրելը պայմանավորված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջով։
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ