Հրաչյա Մկրտչյանը մոտ 34 տարի աշխատել է Վաղարշապատի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցում որպես դաշնակահար, դաշնամուրի ուսուցիչ և կոնցերտմեյստեր։
«Երաժշտական դպրոցը հիմնադրել է հայրս՝ Լևոն Գասպարի Մկրտչյանը, ով ունի մի շարք պարգևատրումներ ՀԽՍՀ կառավարության և ԽՍՀՄ մշակույթի նախարար Եկատերինա Ֆուրցովայի կողմից պատվոգրեր։ Ինձ աշխատանքից ազատել են 2022 թվականի մայիսի 30-ից, որպես ազատման հիմք են ներկայացրել կրճատումը, ուրիշ ոչ մի հիմք չկա։ Ասացին, որ համայնքի խոշորացման հետ կապված կրճատվել ես։ Այսինքն, քաղաքապետարանը համայնքապետարանի է վերածվել, հաստիքը լուծարվել է, այսինքն՝ երբ քաղաքապետարանը համայնքապետարան է դարձել, քաղաքապետարանին պատկանող հիմնարկները լուծարվել են հաջորդ համակարգի մեջ, այդ պահին, ասենք, կրճատվում ես։ Մի քանի հոգու կրճատեցին, որոնցից մեկը ես էի»,- ասաց Մկրտչյանը։
Ընդդիմադիր հայացքների համա՞ր են կրճատել՝ հարցրինք Մկրտչյանին․ «Այո, ես՝ ինքս, ազատական մտածողության տեր մարդ եմ։ Երբ որևէ հավաք է լինում, դա կլինի ընդդիմությունը, թե ուրիշ բան, ես կարող եմ ազատ գնալ և այնտեղ կանգնել, և, բնականաբար, անցանկալի հայացքների տեր մարդ ես դառնում իշխող ուժի համար»,- ասաց Մկրտչյանը
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում