Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ականների կողմից «խաղաղ բնակչության» նկատմամբ բռնությունները, հարձակումները համակարգային բնույթ են կրում․ «Փաստ»

Հունիս 10,2023 09:30

Արդեն անհնար է չնկատել, որ ամենատարբեր տրամաչափի «նիկոլականների», եթե կուզեք՝ ՔՊ-ականների ու ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչների կողմից «խաղաղ բնակչության» նկատմամբ բռնությունները, հարձակումները համակարգային բնույթ են կրում: Դրանք, հնարավոր է, դեռևս համակարգված չեն, բայց համակարգային են՝ իրենց բնույթով և էությամբ: Վերջին շրջանում նմանօրինակ դեպքերն ու դրանց մասին ահազանգերը, բացահայտումները հաջորդում են մեկը մյուսին: Այսպես, Դիլիջանի ոստիկանության «քրեականի պետը» բացահայտ հարձակվել էր հյուրանոցներից մեկի երիտասարդ, ըստ հրապարակումների՝ անչափահաս աշխատակցի վրա ու նրա նկատմամբ բռնություն գործադրել: Երեկ լրահոսում հայտնվեց քաղաքացու հայտարարությունն առ այն, որ գործով մտել է Գյումրու քաղաքապետարան, որտեղ նրա վրա հարձակվել են և բռնություն գործադրել:

Իսկ դրանից մեկ օր առաջ էլ Արագածավանում էին բուռն կրքեր բորբոքվել: Դեպքի նկարագրությունն ու մանրամասնությունները իսկապես էլ վրդովեցուցիչ են: Եթե հակիրճ ի մի բերենք այս աղմկահարույց միջադեպի վերաբերյալ տարբեր հրապարակումներում արծարծված մանրամասնությունները, ապա ձևավորվում է հետևյալ պատկերը: Մոլի «նիկոլական», ՔՊ անդամ և միմիայն դրա համար Թալինում ինչ-որ պաշտոն ստացած անձնավորությունը տևական ժամանակ քեն է պահել համագյուղացի մի երիտասարդի դեմ: Ապա նախօրեին, նրան մենակ բռնացնելով, նախ փորձել է համոզել, որ նստի իր մեքենան, ինչից երիտասարդը հրաժարվել է, ինչից հետո Սուրեն Թ.-ն «գազի բալոնչիկից» գազ է ցայտել էպիլեպսիա հիվանդություն ունեցող երիտասարդի աչքերին, հարձակվել է նրա վրա ու մահակով հարվածել տուժողի գլխին՝ պատճառելով վնասվածքներ:

Հնարավոր է, նիկոլականը նպատակ է ունեցել սպանել երիտասարդին կամ պատճառել շատ ավելի ծանր վնասվածքներ, սակայն իր մտադրությունները չի կարողացել լիովին իրականացնել, ինչպես իրավաբանները կնշեին՝ իրենից անկախ պատճառներով: Պարզ ասած՝ ձայների վրա մարդիկ են մոտեցել, վրա են հասել և ընդհատել են ՔՊ-ականի կողմից համագյուղացու նկատմամբ բռնության գործադրումը: Այդ միջադեպը տակնուվրա էր արել Արագածավանը: Կատարվածի մասին իմանալով՝ համագյուղացիները ճանապարհն էին փակել, ՔՊ-ականի տունն էին շրջապատել, Արագածավան մեծ թվով ոստիկաններ էին բերվել: Մի խոսքով՝ լարված իրավիճակ էր ստեղծվել: Ի վերջո, հաղորդագրություն եղավ, որ մոլի նիկոլականին ձերբակալել են: Բայց դատելով հրապարակումներից՝ բորբոքված կրքերը դեռ երկար ժամանակ չեն հանդարտվի: Է՛լ ավելին, աղմկահարույց միջադեպի պատճառ դարձած քպականի ֆեյսբուքյան էջից տեսանյութ սկսեց շրջանառվել, ինչն էլ ավելի սաստկացրեց մարդկանց վրդովմունքը:

Կան բնորոշումներ, բառեր, որոնք ինքնին ծանր են: Օրինակ՝ մարդատյաց, հայատյաց, բարոյական արգելակներ ու նորմեր չունեցող, ընտանիքի, երեխայի արժեքն ու հարգը չիմացող, արժեքային նման կողմնորոշիչներ չունեցող: Հա, բայց բոլոր այդ արտահայտությունները գունատ ու թույլ են թվում՝ նման դեպքերի ու դրանց հեղինակների բնութագրման, բնորոշման համար: «Դե, եթե մարդը ցածր մակարդակի վրա է, բռի է ու անկիրթ, հնարավոր է, որ նման դրսևորումներ ունենա»,-հնարավոր է՝ այդպես արձագանքեն տարբեր մարդիկ ու հարցնեն, թե ի՞նչ կապ ունի այստեղ «համակարգայինը»: Կապ ունի: Այն էլ ինչպես ունի: Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանության էներգետիկ սնուցիչը ատելությունն ու չարությունն են, սուտն ու բանսարկությունը: Ատելություն միմյանց նկատմամբ, ատելություն «նախկինների», «սևերի», արցախցիների նկատմամբ, ատելություն բոլորի նկատմամբ, ով Նիկոլ Փաշինյանին, մեղմ ասած՝ «փրկիչ» ու աստված (մեղա՜) չի համարում:

 

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930