Երբ ասում են, որ Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածն ամբողջությամբ կազմված է տգետ մարդկանցից կամ նրանցից, ովքեր ինչ-որ օգուտ ունեն ներկայիս իշխանությունից, դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ես ծանոթ եմ բարձր կարգի մտավորականների, որոնք ոչ մի պաշտոն չունեն, եւ որոնց եկամուտները նույնպես չեն առնչվում իշխանական աղբյուրների հետ (ոչ էլ՝ նրանց մերձավոր բարեկամներինը), եւ այդ մարդիկ անկեղծորեն կարծում են, որ Փաշինյանը պետության հրաշալի ղեկավար է:
Շեշտեմ, որ նրանք այդպես են կարծում այսօր՝ պատերազմում նվաստացուցիչ պարտությունից հետո, հավանաբար, տրվելով պաշտոնական քարոզչությանը, թե պարտությունը պայմանավորված է «նախկինների թալանով»: Ավելին՝ նրանք կարծում են, որ այն զիջումները, որոնք 2020 թվականից հետո Ադրբեջանին արել է եւ դեռ պատրաստվում է անել Փաշինյանը, նույնպես միանգամայն արդարացված են ու բնական:
Նրանց այդ համոզմունքները, որոնք ես մոլորություն, սխալ եմ համարում, ամենեւին չեն նսեմացնում իմ ակնածանքն այդ մարդկանց հանդեպ: Եթե մարդը, ենթադրենք, դերասան է, նկարիչ կամ ֆիզիկոս, ապա ես գնահատում եմ նրա արվեստը կամ գիտական ավանդը եւ ոչ թե քաղաքական հայացքները: Ի վերջո, ես հիշում եմ, որ 19-րդ դարի ռուս մեծ գրողների ճնշող մեծամասնությունը հոգով-սրտով նվիրված էին կայսրապաշտական գաղափարներին: Ես խոնարհվում եմ նրանց հանճարի առաջ՝ չնայած աշխարհայացքի առումով ինձ մոտ է Լեւ Տոլստոյը, որը հեռու էր որեւէ «պաշտամունքից», առավել եւս՝ իշխանության եւ ուժի:
Մի խոսքով, հայ արվեստագետների եւ գիտնականների «նիկոլական» համոզմունքներից ես բացարձակապես չեմ նեղվում: Ուրիշ հարց, երբ մարդն իրեն «քաղաքագետ» է համարում, այսինքն՝ հայտնվում է պայմանական «ամբիոնի» մոտ, որպեսզի մեզ՝ հասարակ քաղաքացիներիս, բացատրի քաղաքականության նրբությունները: Հայաստանի «քաղաքագետների» 90 տոկոսը նույնպես նվիրված է ներկա իշխանությանը, բայց այդ նվիրվածությունը քողարկում է «արեւմտամետությամբ»: Մոտավորապես այսպես՝ «Բլինքենը զանգել է Բայրամովին եւ պահանջել է՝ «դու հանկարծ հայերին չնեղացնե՛ս»՝ ԱՄՆ-ը մեր անվտանգությանը երաշխավոր է կանգնում»: Իհարկե, քաղաքագետները նույնպես կարող են սխալվել: Բայց երբ նման հերթական «զանգից» հետո Ադրբեջանն իր հերթական ագրեսիվ գործողություններն է իրականացնում, այդ «քաղաքագետները» չեն ընդունում իրենց սխալը եւ անցնում են հաջորդ «զանգի» նույնատիպ մեկնաբանությանը: Իմաստը պարզ է՝ Արեւմուտքը եւ նրանց իբր դաշնակից Փաշինյանը լավն են, Ռուսաստանը, որին իբր Հայաստանի վարչապետն այստեղից հեռացնում է, վատն է, իսկ ամենավատը Փաշինյանի հայաստանյան ընդդիմախոսներն են, որոնք իբր չեն ուզում, որ Ռուսաստանը հեռանա եւ, հետեւաբար, դեմ են Հայաստանի ինքնիշխանությանը: Ինչ խոսք՝ հոյակապ քաղաքագիտական վերլուծություն է:
Ինձ թվում է՝ այս ասպարեզում գիտական մոտեցումը պետք է ելնի այն կանխադրույթից, որ ոչ մի տեղ հրեշտակներ եւ սատանաներ չկան: Ու ոչ միայն այս ասպարեզում:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կայ նաեւ, Փաշինյանի նկատմամբ – այժմու – բարեացակամութեան, ուրիշ բացատրութիւն մը:
Հիմնուելով միայն՝ Ապրիլ 2018էն ետք բոլորուող ժամանակամիջոցին վրայ, իրադարձութիւնները յայտնաբերեցին նախկինների լրիւ բլեֆ լինելը: Այս մէկն ալ, կը հանդիսանայ՝ ամենասկիզբը սկիզբի ու անկէ ետք երկար ժամանակ՝ թուշդ հակափաշինյանիսթ եղած հայի, շատ ցաւագին զարթնումը:
Ոմանք հիմա վիրաւորուած են, որ խաբուեցան՝ Փաշինյանից: Նրանք, առաւելագոյնը՝ 5 տարի խաբուեցան:
Իսկ նա որ՝ քսան-հինգ տարիներ շարունակ խաբուեցաւ, կարծելով որ նախկինները լուրջ ու իսկական ուժ, կարողութիւններ, եւ մանաւանդ՝ շօշափելի ծրագիր ունեցող մարդիկ էին, հիմա ի՞նչ ընէ…
Այսինք, թալան-մալանը, նիւթէ դուրս են այստեղ: Այժմ ի նպաստ Փաշինյանին նշանակալից ազդակ մըն է՝ նախկինների նկատմամբ ծայրագոյն հիասթափութիւնը, յուսախաբութիւնը:
Այս աստիճան դատարկ ձեւակերպութիւնների, պատրանքներ, բացառապէս բլեֆի՛ վրայ, օդերուն մէջ օրօրուող երկիր մը, չէր կրնար ուրիշ վախճան ունենալ, քան՝ ներկան:
Իսկ այդ այդ ոչ-նախկին համարուող, նորելուկ ընդդիմադիրները, իսկապէս որ աւելի խղճալի են, քան թէ Փաշինյանը:
Անգամ մը եւս թող արձանագրուի՝ Փաշինյանիզմի դէմ, անհրաժեշտ էր, կենսական էր պայքարիլը՝ 2018ի գարնան:
Որպէսզի գոնէ նախկին պատրանքը պահպանէինք… Մի քիչ եւս…
Մ. Հայդուկ Շամլեան
Շնորհակալություն թարմացված կայքի համար:
Սովետի քանդվելուց հետո եւ հատկապես ինը մեկ մեկից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ինքնիշխան պետություն էլ չկա՝ բոլորը ինչ որ վերպետական այլասերվածի խամաճիկն են, իսկ այդ խամաճիկ կառավարությունների առաքելությունն է՝ նոր աշխարհակարգում եւ նոր պայմաններում այդ այլասերվածի իշխանությունը շարունակել տարածել բոլոր պետությունների ժողովուրդների վրա: Դրա դեմ միայն վերպետական նորմալ ժողովրդասեր ուժ է պետք, որը կարող է պայքարել այլասերվածի դեմ, այդ ուժը՝ բոլոր ժողովուրդների ժողովրդասեր սերուցքն է եւ ժողովուրդների այդ սերուցքները միավորվելով կարող են իրական ուժ դառնալ այլասերվածի դեմ: Հիմա բոլոր պետությունների կառավարությունները իրենց ժողովուրդների թշնամիներն են եւ լավ ու վատ թշնամի չի լինում, լինում են հաղթած ու հաղթված թշնամիներ: Երբ ժողովրդի սերուցքը միամտաբար պարծենում է, թե ժողովուրդ ջան, ես իշխանության չեմ ձգտում, ինձ ոչ մի պետական պաշտոն պետք չի, սա այն հանցավոր միամտությունն է, ինչը մեզ այս օրին է բերել: Պետությունն իր բանակով, ԱԱԾով եւ մյուս ծառայություններով՝ դա ժողովրդի սրբությունն է, ինչպես ընտանիքն է սրբություն, իսկ սրբությանը պետք է սրբորեն վերաբերվել, իսկ դա հնարավոր է, երբ սրբությունը սուրբերի ձեռքում է, իսկ ժողովրդի սուրբն ո՞վ է՝ դա նրա սերուցքն է: Ընտանիքի սերուցքը երեխաները չեն, այլ երեխաների ծնողներն են, իսկ երեխաները՝ դա ժողովուրդն է, ում պետք է ծառայեն ծնողները՝ ժողովրդասեր սերուցքը: Ծառայել՝ նշանակում է երեխային փրկել արտակարգ իրավիճակներից եւ սովորեցնել ու դաստիարակել ու վարժեցնել երեխային դիմակայել ապագա արհավիրքներին, երբ ծնողներն արդեն կվայելեն իրենց հանգիստը եւ պետք գալուց արհավիրհքներ կստեղծեն թշնամու համար: Առավել վտանգավոր են այն դասալիք մտավորականները, որոնք բացի իրենց մասնագիտությունից քաղաքականությամբ չեն զբաղվում՝ մայախատասկռայու, նույնն է, նկարիչն ասի՝ իմ գործը նկարելն է, բանակ թող ուրիշները գնան ծառայեն կամ ծնողն ասի՝ իմ գործը փող տուն բերելն է, երեխեքովս ու կնգանովս թող հարեւանները զբաղվեն: Ժողովրդի սուրբ սերո՛ւցք, ձգտեք իշխանության եւ օրինական ճանապարհով դարձեք սուրբ պետության կառավարություն՝ փրկեք մեր ժողովրդին արհավիրքներից եւ սովորեցրեք, դաստիարակեք եւ վարժեցրեք մեր ժողովրդին դիմակայելու ապագա արհավիրքներին, իսկ տեղը գալուց՝ արհավիրքներ ստեղծեք թշնամու համար, դրանով փրկելով ոչ միայն սեփական ժողովրդին, այլեւ թշնամու ժողովրդին իր սրբապիղծ կառավարությունից:
«Հիմա բոլոր պետությունների կառավարությունները իրենց ժողովուրդների թշնամիներն են»ը, ինքնին, սխալ բանաձեւում մը չէ:
Սակայն այդ թշնամութեան տարբեր աստիճանները կան:
Շատ մը երկիրներու մէջ, ընտրութիւններէն ետք, կառավարութիւնը իր գործունէութեան մէջ նկատի կ’առնէ Ընդդիմութեան կարծիքները, ինչպէս նաեւ այլազան փոքրամասնութիւններու հակումները, տրամադրութիւնները: Որպէսզի յաջորդ ընտրութիւններուն, նոյն վարչակարգը կարենայ շարունակուիլ:
Հայաստանի նման երկիրներում, տեղաւորուած կառավարութիւնը չունի որեւէ այդպիսի մտահոգութիւն:
Ասացուածք մը կայ, թէ՝ «քաղաքականութիւնը՝ տեղատւութեան (compromise) արուեստն է»:
Հայաստանի քաղաքական գործիչները այդ արուեստը կը կիրառեն, բացառապէս՝ արտաքին ճակատի վրայ: Եւ անշուշտ անճարակ, չափազանցեալ կերպով: Ի վնաս իրենց երկրին ու ժողովուրդին:
Այնպէս որ՝ արուեստագէտներն ու մտաւորականները պէտք է որ նաեւ իրենց ազգային գործը կատարեն, այո: Սակայն իրենք չեն կրնար կատարել նաեւ քաղաքական գործիչների գործը:
Թէ ոչ, օրինակի համար, կը մեռնին: Ապարդիւն կերպով: «Դատավարութեան» ընթացքին:
Այժմու վիճակի պատճառը այն է, որ ձեր այդ ըսած ծնողները այնքան կեղծ, թոյլ եւ տկար էին, որ ամենափողոցային որակի՝ անառակ որդին մը, կարողացաւ զանոնք շատ հեշտօրէն զգետնել, ապա անհետացնել:
Էդիպը սպաննեց՝ անկարող հայրը, եւ հիմա ինք… վայելում է Մայր Հայաստանը:
Մ. Հայդուկ Շամլեան
Շնորհակալություն: Լիովին համաձայն եմ Ձեր կարծիքի հետ: