Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Մասյացոտնի թեմի Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքում մասնակցել է Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրվան նվիրված արարողությանը։ Տոնախմբությանը ներկա է գտնվել նաև Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը:
Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության և Արարատի մարզի Սուրբ Հովհաննես Կարապետ վանքի ուխտի օրերը համընկնում են: Հոգևոր հայրերի առաջնորդությամբ՝ թեմի բոլոր համայնքներից եկած հավատավորները այցելել են Մոշաղբյուրի Ս. Կարապետ վանք, որտեղ մատուցվել է տոնական սուրբ պատարագ:
Մինչ այդ թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի միջնորդությամբ և Վեհափառ Հայրապետի օրհնությամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից երկրպագության համար վանք էր բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը, որի միջոցով կատարվել է անդաստանի կարգ:
Պատարագից հետո Վեդիի մշակույթի տան նկարչական խմբի սաները նկարել են վանքն ու շրջակա բնապատկերը, իսկ «Այրարատ» համույթը հանդես է եկել պարային ելույթով:
Կարդացեք նաև
Արարատի մարզպետի աշխատակազմ