Aravot.am-ի տեղեկություններով,օրերս ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից տեղեկություններ են ստացվել, որ Ազատավան համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Կ.-ն աշխատանքի է ընդունել Ս. Շ.-ին, սակայն վերջինս աշխատանքի չի հաճախել, բայց ստացել է աշխատավարձ:
Ըստ նույն աղբյուրի, բաժին են հրավիրվել Ս.Շ.-ն եւ նրա եղբայր Գ. Շ-ն, որոնց տնօրենը 2017թ. աշխատանքի էր ընդունել, սակայն վերջիններս երբեք աշխատանքի չեն ներկայացել, բայց ստացել են աշխատավարձ: Այս մասին զեկուցագիր է ներկայացվել:
Նյութական վնասի չափը ճշտվում է: Հանգամանքները պարզվում են:
Լրացված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Կարդացեք նաև