Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Ամստերդամի «Այաքսը» պաշտոնապես դիմել է «Կրասնոդարի» ղեկավարությանը՝ ակումբի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը գնելու առաջարկով։ Սակայն ակումբում հրաժարվում են մեկնաբանել այդ տեղեկության իսկությունը։ Ակումբի մամուլի քարտուղարը այդ առիթով ԶԼՄ-ների հարցմանը պատասխանել է․ «Այաքսը» Սպերցյանի հարցով առաջարկ է արել «Կրասնոդարի՞ն»։ Մենք տրանսֆերների մասին լուրերը չենք մեկնաբանում»։
Իսկ ահա Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի հայրը՝ Նորայրը, ստիպված է եղել անձամբ հերքել որդու՝ Թուրքիայի առաջնություն տեղափոխվելու մասին ապատեղեկատվությունը եւ լուրը, իբր, իր ընտանիքը դրան արդեն չի առարկում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ