Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայի արյունը շահարկվում ու սակարկվում է, Եվրոպան ու միջազգային հանրությունը մոռանում են մարդու իրավունքի և համամարդկային արժեհամակարգի մասին

Հունիս 09,2023 22:02

«Ռուսական իշխանական վերնախավը, չբավարարվելով վերջին երեսուն տարիներին իր կողմից տարված Հայաստանի հյուծման քաղաքականությամբ, այսօր էլ Հայաստանին զրկում է պատերազմի սպառնալիքը զսպելու համար զինվելու հնարավորությունից»

 

ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինին

Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար տիկին Մարտինա Շմիդտին

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին

 

Ձեզ դիմում են Արցախի Հանրապետությունից 2020 թվականի ցեղասպանական պատերազմի հետևանքով բռնի տեղահանվածների ՀԿ-ները` կապված Արցախը Հայաստանին ու աշխարհի հետ կապող միակ միջոցի` Բերձորի միջանցքում տիրող իրավիճակի ու դրա կարգավիճակի խարխլման հետ: Միջանցքը արցախահայության գոյաբանական միակ ուղին է: Դրա կարգավիճակի խարխլումը արցախահայության ցեղասպանությունն է, որը կիրականացվի էթնիկ զտմամբ, կամ էլ արցախահայության դիմադրության դեպքում` ընդհուպ նրանց ոչնչացմամբ, ինչպես դա եղավ 1988-1990 թվականներին Բաքվում, Կիրովաբադում, Սումգայիթում:

Ռասիստական Բաքուն, խախտելով Բերձորի միջանցքի կարգավիճակը, փաստացի միջազգային հանրությանը ամիսների ընթացքում վարժեցնելով, «էկոակտիվիստների» գործոնը սահուն փոխարինեց «անվտանգության նկատառումներով» անցակետով, որն ակնհայտ է, որ արդեն այսօր ահաբեկման միջոց է արցախահայության համար, նրանց դեմ ցեղասպանության իրականացման «փափուկ ուժ»: Բաքուն նման քաղաքականությամբ լեգիմիտացնում է իր ուժի կիրառման պրակտիկան:

Տեղի տալով հայատյացություն քարոզող ու սերմանող Բաքվի առաջնորդին, ենթարկվելով դրա նավթային հմայքին, այսօր ԵՄ առաջնորդը համագործակցում է նրա հետ` նավթային առևտրով իսկ խրախուսելով, որ նա հաշվեհարդար տեսնի արցախահայության ու տարածաշրջանի հայության հետ:

Հայի արյունը ավելի քան հարյուր երեսուն տարիներ շահարկվում ու սակարկվում է, ու Եվրոպան ու միջազգային հանրությունը մոռանում են մարդու իրավունքի և համամարդկային արժեհամակարգի մասին, քանի որ մյուս նժարի վրա նավթն է:

Այսօր ռուսական իշխանական վերնախավը, չբավարարվելով վերջին երեսուն տարիներին իր կողմից տարված Հայաստանի հյուծման քաղաքականությամբ, այսօր էլ Հայաստանին զրկում է պատերազմի սպառնալիքը զսպելու համար զինվելու հնարավորությունից:

Խնդրում ենք Ձեզ մեր հանրային ձայնը և խոսքը հասցնել ԵՄ, ԵԽ/ՄԱԿ, պահանջելով վերականգնել և պաշտպանել արցախահայությունը Մայր Հայաստանին կապող Բերձորի միջանցքի կարգավիճակն ու դրա ռեալ գոյությունը: Խնդրում ենք ջանք գործադրել ապահովելու ՀՀ-ի զինման ու իր բնակչությանը սպառնացող պատերազմից ու ցեղասպանությունից պաշտպանելու իրավունքը, սաստելու Ռուսաստանի` ՀՀ-ի հանդեպ վերջին 32 տարիների ագրեսիվ ու քայքայիչ քաղաքականությունը:

Խնդրում ենք միջազգային ուժերի տեղակայում միջանցքում հայության դեմ ընթացող ցեղասպանությունը կասեցնելու ու հայության գոյաբանական իրավունքները պահպանելու համար: Կանխավ շնորհակալ ենք:

  1. «Վերադարձ Քարվաճառ» ՀԿ
  2. «Հանուն Հադրութի» ՀԿ,
  3. «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ
  4. «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ
  5. «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ
  6. «Շուշի» սոցիո-կրթական կենտրոն ՀԿ
  7. «Մեր տուն Արցախ» ՀԿ
  8. Ազատություն Արցախի համար հիմնադրամ
  9. Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930