Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Գելափի հարցման՝ 2018-ին հարցվածների 91․6%-ը դրական է գնահատել Փաշինյանի գործելաոճը, 2023-ին՝ 18․8%-ը

Հունիս 09,2023 19:40

«Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ն հեռախոսային հարցում է իրականացրել 1100 քաղաքացիների շրջանում։

Ըստ Գելափի, հարցվածների 32.8%-ը համաձայն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է վարել հավասարակշիռ քաղաքականություն արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ, 20.5%-ը համաձայն է, որ Փաշինյանը փորձում է Հայաստանն ինտեգրել Եվրոպայի, Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի շրջանակներ։

Հարցվածների 14.7%-ը համաձայն է, որ Փաշինյանը նպատակ ունի Հայաստանը մերձեցնել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, 12.9%-ը համաձայն է, որ Փաշինյանի գործողություններն ուղղված են դուրս մղելու Ռուսաստանի ներկայությունը Հայաստանից։

Հարցված քաղաքացիները գնահատել են վարչապետ Փաշինյանի 2018, 2019, 2021, 2023 թվականների գործելաոճը, որն, ըստ հարցման արդյունքների տարեց տարի բացասական է եղել քաղաքացիների գնահատմամբ։

Ըստ այդ, 2018 թվականի սեպտեմբերին հարցվածների 91,6%-ը դրական է գնահատել Փաշինյանի գործելաոճը, 2019-ի մայիսին հարցվածների 84.2%-ն է դրական գնահատել, 2021-ին՝ 38.1%-ը, 2023-ին՝ 18,8%-ը։

2018 թվականի սեպտեմբերին հարցվածների 6.3%-ն է բացասական է գնահատել Փաշինյանի գործելաոճը, 2019-ի մայիսին հարցվածների 13.3%-է բացասական գնահատել, 2021-ին՝ 46,2%-ը, 2023-ի մայիսին հարցվածների 71,3%-ն է բացասական գնահատել Փաշինյանի գործելաոճը։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930