Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցում․ հեղափոխությունից քաղաքացիների սպասումները չեն արդարացել

Հունիս 09,2023 19:03

Քաղաքացիների մի մասի սպասումները 2018 թվականի հեղափոխությունից հետո չեն արդարացել։ «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ն հեռախոսային հարցում է իրականացրել 1100 քաղաքացիների շրջանում։

2018-ին հարցվածների 91%-ը պատասխանել է, որ մասնակցել է հեղափոխությանը , 2023 թվականին հարցվածների 37.4% է պատասխանել, որ մասնակցել է հեղափոխությանը։

2018 թվականին 9%-ը պատասխանել է՝ ոչ, չի մասնակցել հեղափոխությանը, 2023-ին 62.6%-ն է բացասական պատասխան տվել։

Ինչպե՞ս եք մասնակցել հեղափոխությանը․ այս հարցին ի պատասխան հարցվածների 46.5%-ը նշել է, որ Երեւանում մասնակցել է հանրահավաքներին, 32.8%-ը նշել է՝ մասնակցել եմ հանրահավաքներին իմ քաղաքում, 42.1%-ը ֆեյսբուքով հետեւել է իրադարձությանը։ Հարցվածների 28.2%-ը նշել է, որ ճանապարհներ, խաչմերուկներ է փակել, 13.6%-ը՝ դասադուլ է արել, 12.4%-ը ավտոմեքենայով ձայնային ազդանշաններ է տվել, 12.2%-ը գործադուլ է արել, 4.4%-ը մասնակցել է շերեփների ակցիային, իսկ 2.9%-ը նշել է, որ  հեռուստացույցով է հետեւել։

Եթե 2018-ին հարցվածների գերակշիռ մասը՝ 87.1%-ը ճիշտ էր համարում ճանապարհներ եւ խաչմերուկները փակելը, ապա 2023-ի հարցման մասնակիցների 44.5%-ն է ճիշտ համարել այդ գործողությունները։ 2018-ին հարցվածների ընդամենը 8.7%-ն է սխալ համարել ճանապարհների, խաչմերուկների փակելն ու տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումը, 2023-ին՝ 50.8%-ը։

Ինչ վերաբերում է հեղափոխությունից քաղաքացիների արդարացումներին, ապա ըստ տարիների քաղաքացիների վերաբերմունքը փոխվել է դեպի բացասական։

2018 թվականի սեպտեմբերին հարցվածների 14.4%-ը նշել է՝ ամբողջությամբ արդարացել են սպասումները, 64.2%-ը նշել է՝ որոշ չափով արդարացել են: 2019-ի մայիսին հարցվածների 6.6%-ն է նշել, որ հեղափոխությունից ամբողջությամբ արդարացրել են իրենց սպասելիքները, 61.4%-ը նշել է՝ որոշ չափով արդարացել են։ 2021 թվականի նոյեմբերին 3.2%-ը նշել է՝ ամբողջությամբ արդարացել են, որոշ չափով արդարացել են՝ 33.7%-ը։

2023 թվականի մայիսի հարցման համաձայն՝ հարցվածների ընդամենը 3.8%-ի սպասումներն են ամբողջությամբ արդարացել հեղափոխությունից, 21.5%-ի սպասումները որոշ չափով են արդարացել։

2018-ին հարցվածների 10.9%-ի սպասելիքներն ընդհանրապես չեն արդարացել,   7.6%-ինը՝ որոշ չափով չեն արդարացել, 3%-ը՝ դժվարացել է պատասխանել։

2019-ին հարցվածների 18.3%-ի սպասելիքներն ընդհանրապես չեն արդարացել, որոշ չափով չեն արդարացել հարցվածների 11.4%-ի սպասելիքները, հարցին դժվարացել է պատասխանել 2.3%-ը։

2021 թվականին հարցվածների 46.0%-ի սպասելիքներն ընդհանրապես չեն արդարացել, 10.2%-ինը՝ որոշ չափով չեն արդարացել,դժվարացել է պատասխանել 7%-ը։

2023 թվականին հարցվածների 52.1%-ի սպասելիքներն ընդհանրապես չեն արդարացել, 18%-ինը՝ որոշ չափով չեն արդարացել, դժվարացել է պատասխանել  4.6%-ը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930