Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Հայաստանի 2023-2030 թթ․ Զբաղվածության ռազմավարությունը

Հունիս 09,2023 18:08

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի աջակցությամբ՝ շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ տեղի է ունեցել Հայաստանի 2023-2030 թթ․ Զբաղվածության ռազմավարության վերաբերյալ քննարկում։ Հանդիպմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի խորհրդական Վիկտորյա Այդինյանը, «ԱԱՊՀ» նախագահ Էլինա Մարգարյանը և այլք։

Քննարկման ընթացքում ներկայացվել է Հայաստանի 2023-2030 թթ. Զբաղվածության ռազմավարությամբ սահմանված ոլորտային առաջնահերթությունները, փաստաթղթով սահմանված նպատակները, առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման եղանակներին առնչվող այլ մանրամասներ:

Անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացին՝ նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում կարևորել է մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորման ու աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի դերը։

«Զբաղվածության ռազմավարությամբ նախատեսվում է ոլորտում պետական ​​քաղաքականության համակարգի փոխակերպում իրականացնել։ Այն նպատակաուղղված է մարդկային կապիտալի զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի աճին, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը։ Լիահույս եմ, որ ռազմավարությունը, որպես ոլորտի քաղաքականության առանցքային փաստաթուղթ, էական և համապարփակ ազդեցություն կունենա աշխատաշուկայի զարգացման միտումների, ինչպես նաև տնտեսական և կրթական զարգացման վրա»,- նշել է նախարարը։

«Ամերիա» ՓԲԸ-ի Կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ևս ընդգծել է մրցունակ աշխատուժի ձևավորման ու զբաղվածության խթանման անհրաժեշտությունը: Բանախոսը նշել է, որ Հայաստանի զբաղվածության ռազմավարությունը թիրախավորելու է մարզային քաղաքները ներառող համայնքները, որտեղ կենտրոնացած են զբաղվածության ամենախորքային խնդիրները, ինչպես նաև չսովորող, չաշխատող երիտասարդներին ու միջին տարիքի (30-40) չաշխատող կանանց շրջանակում խրախուսելու է աշխատանքի արտադրողականության աճը։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում ներկաները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը, նաև հանդես եկել առաջարկներով ու դիտարկումներով։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930