Հունիսի 9-ին, ժամը 12։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1991 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Գ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Nissan» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն