Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դիտորդների առկայությանը հայաստանցիների վերաբերմունքը մի քանի ամսում փոխվել է․ հունվարին ընդամենը 28.8%-ն էր բացասական վերաբերվում, մայիսին՝ 48,4%-ը

Հունիս 09,2023 17:34

Հարցված հայաստանցիների կարծիքը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության առկայության վերաբերյալ խիստ տարբերվում է հունվարին եւ մայիսին արված հարցումների վերաբերյալ։

«Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ն հեռախոսային հարցում է իրականացրել 1100 քաղաքացիների շրջանում։ Ըստ այդ հարցման արդյունքների, ԵՄ դիտորդական առաքելության առկայությունը Հայաստանի Հանրապետությունում մայիս ամսին հարցվածների 29.9%-ը ընդհանրապես բացասական է գնահատել, ավելի շուտ բացասական հարցվածների 18.5%-ը։ Ընդհանուր առմամբ, մայիսին հարցման մասնակիցների 48,4%-ը ԵՄ դիտորդական առաքելության՝ մեր երկրում տեղակայումը բացասական է գնահատել։

Հունվարին նույն հարցմանն ի պատասխան` 14.0%-ն է ընդհանրապես բացասական գնահատել, ավելի շուտ բացասական՝ 13.7%-ը, այսինքն՝ հունվարին հարցվածների 28.8%-ն է բացասական գնահատել ԵՄ դիտորդների առկայությունը։ ԵՄ դիտորդների առկայությանը հունվարին, ըստ հարցման, ավելի քիչ մարդ է բացասական վերաբերվել, ընդամենը 28.8%-ը, իսկ ահա մայիսին այս թիվն աճել է 48,4%-ի։

Մայիս ամսին հարցվածների 14.8%-ը ԵՄ դիտորդական առաքելության առկայությունը ՀՀ-ում լիովին դրական է գնահատում, ավելի շուտ դրական՝ 29.4%-ը։ Այսինքն՝ 44.2%-ը հարցվածների դրական է գնահատում։ Նույն հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 7.5%-ը։ Հունվարին հարցվածների 36.8%-ը լիովին դրական է գնահատել ԵՄ դիտորդների առկայությունը, ավելի շուտ դրական՝ 31.6%-ը։ Ավելի պարզ՝ հունվարին հարցվածների 68,4%-ը դիտորդների առկայությանը դրական է վերաբերվել, իսկ մի քանի ամիս հետո այս ցուցանիշը նվազել է, դառնալով 44.2%։ 3.8%-ը դժվարացել է պատասխանել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930