Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարցում․ 86.4%-ի կարծիքով՝ ԼՂ-ի հայության՝ Ադրբեջանի կազմում գոյատեւումն անհնար է, 81.9%-ը Փաշինյանի՝ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելը բացասական է համարում

Հունիս 09,2023 16:47

«Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ն հեռախոսային հարցում է իրականացրել  1100 քաղաքացիների շրջանում։

Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչման, որի կազմում ներառում է Լեռնային Ղարաբաղը, հայտարարությունը հարցված քաղաքացիների 63.4%-ը բացասական է գնահատում, ավելի շուտ բացասական է համարել հարցվածների 18.5%-ը։ Այսինքն, հարցվածների 81.9%-ը Փաշինյանի այդ քաղաքականությունը բացասական է գնահատում։

Ըստ այս հարցման արդյունքների, Փաշինյանի՝ Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչումը, որի կազմում ներառում է Լեռնային Ղարաբաղը, հայտարարությունը, լիովին դրական է համարել հարցվածների 3.8%-ը, ավելի շուտ դրական՝ 5.4%-ը, դժվարացել պատասխանել 8.9%-ը։

Հնարավո՞ր է Լեռնային Ղարաբաղի հայության գոյատեւումը Ադրբեջանի կազմում որպես ազգային փոքրամասնություն, հարցման մասնակիցների 77.7%-ն այս հարցին պատասխանել է՝ ընդհանրապես հնարավոր չէ, ավելի շուտ հնարավոր չէ՝ 8.7%-ը, այսինքն՝ հարցվածների 86.4%-ը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հայության՝ Ադրբեջանի կազմում գոյատեւումն անհնար է։ Հարցվածների 2.8%-ը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հայության գոյատեւումը Ադրբեջանի կազմում միանշանակ հնարավոր է, 5.6%-ը՝ ավելի շուտ հնարավոր է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930