Լրահոս
Օրվա լրահոսը

Կալվածքի նախկին տեսուչը վանքից արտաքսվել է․ Պատրիարքարանն առայժմ մեկնաբանություններ չի անում

Հունիս 09,2023 16:32

Երուսաղեմի հայերին պատկանող հողատարածքների վարձակալության մասին գործարքը հասցրել է աղմուկ հանել: Խոսքը «Կովերի պարտեզ» կալվածքի մասին է: Իսրայելական ծագմամբ մի գործարար մտադիր է հայերի բնակարանների եւ խանութների կրաքարե ամրոցը, ինչպես նաև ավտոկայանատեղին վերածել շքեղ հյուրանոցի:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի նորանշանակ դիվանապետ Հայր Աղան Գոգչեանից (լուսանկարում): Հարցրինք, թե ով է կրում գործարքի պատասխանատվությունը, եւ խնդրի ինչ լուծում է տեսնում պատրիարքարանը: Հայր Սուրբն ասաց, որ առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններ անելուց:

Իսկ ավելի վաղ ֆեյսբուքի իր էջում նա տարածել էր դիվանի մտահոգ հաղորդագրությունն, որ Հորդանանի Թագավորությունը ու Պաղեստինի կառավարությունը որոշել են սառեցնել Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամեն․ Տ․ Նուրհան Արք․ Մանուկեանի պատրիարքական ճանաչումը այն բանից հետո, երբ «Կովերի պարտեզի» խնդրի հիմնական պատասխանատու կալվածքի տեսուչ նախկին Պարետ Ծ․ Վարդապետ Երէցեանը հեռացվել է պաշտոնից, կարգալույծ հռչակվել եւ վանքից արտաքսվել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930