Ermenihaber. Թուրքիայի նախագահական պալատում երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Հետահայաց քննարկվել են այն մարտահրավերները, որոնց բախվել է Թուրքիայի Հանրապետությունը իր գոյության 100 տարում։
Նիստից հետո հայտարարություն է տարածվել, որտեղ նշվել է, որ նույն վճռականությամբ շարունակվելու են Թուրքիայի անվտանգության, խաղաղության ու բարեկեցության ապահովմանն ուղղված քայլերը։
Անդրադարձել է կատարվել մի շարք այլ կարևոր հարցերի, ինչպիսիք են Սիրիայում, Կոսովոյում և Սուդանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ հայտարարության մեջ ասվում է․ «Մենք գոհ ենք հայ-ադրբեջանական երկխոսության գործընթացում գրանցված առաջընթացից։ Արդարացի լուծումը ոչ միայն հիմք կհանդիսանա Կովկասում խաղաղության հաստատման համար, այլ նաև էապես կնպաստի համաշխարհային կայունության հաստատմանը»։