Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի որդուն առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել

Հունիս 09,2023 15:39

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանը (Ազգուշ Մարտիրոսյան) մեղավոր ճանաչվեց. պատիժը պայմանականորեն չկիրառվեց:

Գործը քննվել է արագացված կարգով:

Դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշում կայացրեց մեղավոր ճանաչել Գայանե Հակոբյանին՝ դատապարտելով 4 տարվա ազատազրկման։ Սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի. նշանակվել է մեկ տարի փորձաշրջան՝ երկրից չբացակայելու պայմանով։

Գայանե Հակոբյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930