Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի առաջարկով՝ նախատեսվում է հիմնել ԵԱՏՄ պարենային արտակարգ ֆոնդ

Հունիս 09,2023 15:15

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնից ուղիղ միացմամբ կայացավ Մոսկվա-Սոչի-Մինսկ-Աստանա-Երևան-Բիշքեկ տեսակամուրջ, որի ընթացքում ամփոփվեցին Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ հունիսի 7-8-ին Սոչիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները: Ճեպազրույցում լրագրողների հարցերին պատասխանեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:

Նա նշեց, որ ԵՄԽ նիստերն ու քննարկումներն անցան աշխույժ ու գործնական մթնոլորտում, եղան արդյունաբերությանը, էներգետիկ եւ պարենային անվտանգությանն առնչվող բազմաթիվ հետաքրքիր ու կարեւոր քննարկումներ ու նախաձեռնություններ: Մասնավորապես, Ռուսաստանի առաջարկով՝ նախատեսվում է հիմնել ԵԱՏՄ պարենային արտակարգ ֆոնդ՝ այն դեպքերի համար, եթե այդ ոլորտը կարգավորելու, կայունացնելու անհրաժեշտություն առաջանա, թեեւ պարենային անվտանգության տեսանկյունից ԵԱՏՄ-ն իրեն շատ վստահ է զգում:

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնի ներկայացուցիչ Վարդան Ալոյանը հետաքրքրվեց, թե ե՞րբ է նախատեսվում սկսել եւ ավարտին հասցնել, այսպես կոչված, ռիսկային ապրանքատեսակների էլեկտրոնային տեղորոշման կապարակնիքների կիրառման նախագիծը, ճի՞շտ է, արդյոք, որ Հայաստանը դրան չի մասնակցում եւ եթե այո, ապա՝ ինչու: Լիա Մալկինան պատասխանեց, որ այդ համաձայնագիրն, ըստ էության, արդեն առաջին փուլով ուժի մեջ է մտել ԵԱՏՄ տարածքում եւ ակտիվ աշխատանքներ են տարվում այն ամբողջական գործնական կիրառման փուլ մտցնելու եւ զարգացնելու ուղղությամբ: Հայաստանը բուն համաձայնագրի շրջանակներում ակտիվ մասնակից երկիր է, փորձագետները մասնակցում են բոլոր նիստերին, ակտիվ քննարկում են ծրագրի մանրամասները, սեփական առաջարկներն են անում: Եվ հուսով են, որ տեղորոշման կապարակնիքների տեխնոլոգիաների առաջին կիրառումները Հայաստանում կսկսվեն 2024 թվականի սկզբից:

Սակայն կա նաեւ տեղորոշման կապարակնիքների փորձարկումների հետ կապված այն հանգամանքը, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ մյուս պետությունների հետ: Սակայն Իյա Մալկինայի խոսքով, այդ խնդիրն այնքան էլ սուր դրված չէ, քանի որ այլ երկրների սահմանը հատելիս, ապրանքները ավելի խիստ ստուգման են ենթարկվում, քան ԵԱՏՄ երկրներում: Սակայն այդ խնդրին կաշխատեն ավելի մանրամասն ու հիմնավոր լուծումներ տալ արդեն հաջորդ տարի:

Հ.Գ.Մատչելի լեզվով՝ տեղորոշման կապարակնիքները նրա համար են, որպեսզի տեսանելի լինի տվյալ երկրում եւ երկրից-երկիր անցնելուց հետո ռիսկային համարվող բեռնափոխադրումների հետագիծը: Այսինքն, որպեսզի բեռնափոխադրումը իր երթուղուց շեղվելու դեպքում արձանագրվի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930