«Ազատություն». Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Լիոնել Մեսսին, ներդրումային սեփական ընկերություն ունի, որի կառավարումը նա վստահել է հայազգի գործարար Ռազմիկ Հովագիմյանին։
Ռազմիկ Հովագիմյանը ծնվել է Կահիրեում՝ հայկական ընտանիքում, 16 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ սովորել է ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Բերկլիի համալսարանում՝ քաղաքական տնտեսություն և գործարար վարչարարություն մասնագիտությամբ։
Ռազմիկ Հովագիմյանն անցած տարի հանդես էր եկել հայտարարությամբ, ուր նշված է․ «Այն պահից, երբ 2017-ին ես հանդիպեցի Լեոյին և Մեսսիի ընտանիքին, պարզ էր, որ ապագայի հանդեպ նրանց տեսլականը համարձակ է․ նրանք ցանկանում են շարունակել անմիջական և տևական ազդեցություն ունենալ խաղադաշտում և դրանից դուրս»։
«Ես ոգևորված եմ մեր արմատները սիլիկոնյան հովտում ձգելու համար և շատ ուրախ եմ, որ Play time-ը կհամագործակցի համարձակ գործարարների հետ ամբողջ աշխարհից», – հայտարարել էր Մեսսին՝ առանց նշելու, թե որքան գումար է ներդրվում։
Կարդացեք նաև
Հրաչ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: