Ս․թ․ հունիսի 8-ին դեսպան Մակունցը հանդիպել է Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) Գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ։
Դեսպանն ու Գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և ԱՊԿ անդամ պետությունների միջև առևտրային և տնտեսական կապերը խորացնելու շուրջ։ Դեսպանը Լուիս Ալմագրոյին ներկայացրել է Հայաստանում և տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, ինչպես նաև տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացի վերաբերյալ։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն
Կարդացեք նաև