Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը ցանկանում է դուրս մղել Ռուսաստանը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից. Գալուզին

Հունիս 09,2023 14:04

ԱՄՆ-ը նպատակ է դրել դուրս մղել Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

«ԱՄՆ-ը, իմ գնահատականով, փորձում է ամեն տեղ հասնել նույն բանին. մի կողմից՝ դուրս մղել Ռուսաստանին, մյուս կողմից՝ նեոգաղութատիրական ոճով իրեն ենթարկեցնել Ռուսաստանի գործընկեր և դաշնակից հանդիսացող անկախ պետություններին, խանգարել մեր գործընկերությանն ու դաշնակցայնությանը մեր բարեկամների ու հարևանների հետ: Դա է մշտապես եղել ԱՄՆ գլխավոր խնդիրը»,- ասել է Գալուզինը:

Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ եռակողմ հայտարարության հիմքի վրա, այլընտրանք չունի: Ընդ որում, նրա խոսքով, Ռուսաստանը դեմ չէ, որպեսզի մյուս երկրներն էլ իրենց ներդրումն ունենան հայ-ադրբեջանական կարգավորման գործում:

«Բայց դա պետք է լինի աջակցություն ոչ թե խոսքով, այլ գործով, և հիմնված լինի այլ սկզբունքային հիմնարար պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք են բերվել առաջնորդների միջև, և որոնք, ինչպես մենք ենք տեսնում, ընդհանուր առմամբ բարեհաջող իրագործվում են,- ասել է Գալուզինը:- Համապատասխանաբար, որևէ այլ միջնորդների ջանքերը պետք է ավելացված արժեք ունենան հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար փաստաթղթերի իրականացման տեսանկյունից»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930