«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը
Կեցցե՛ Նիկոլ Փաշինյանը, որի օրոք լեգիտիմացվեին ու մաքրվեցին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
Փա՛ռք Նիկոլ Փաշինյանին, որ մեզ այսպիսի երջանիկ կյանք է պարգևել․․․
Դեռևս 2022թ․ փետրվար ամսին վերլուծություն էի հրապարակել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քրեական պատասխանատվությունից «Պլստում» են օրենքով սահմանված կարգով՝ վաղեմության ժամկետները լրանալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու միջոցով։
Վաղեմության ժամկետներն արդեն լրացել են, և նշված անձինք այլևս չեն կարող իրական պատիժ կրել, բայց պարզվում է, որ նրանք ոչ միայն համաձայն չեն օգտվել այսպիսի հնարավորությունից, այլև արդարացում են պահանջում։
Եթե Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի օրոք արդարացվել է մարտի 1-ի գործով, գրեթե համոզված եմ, որ կարդարացվի նաև հայտնի կաշառքի գործով։
Կարդացեք նաև
Իսկ Սերժ Սարգսյանի մասով անգամ անլուրջ է խոսել։
Ի սկզբանե 3-րդ նախագահին գիտակցաբար առաջադրվեց ակնհայտ ծիծաղելի մեղադրանք, որ հետագայում մեղադրանքը դատարանում փլուզվեր, և Սերժ Սարգսյանն արդարացվեր։
Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ իր բառերով՝ «3-րդ Հանրապետության ամենակոռումպացված ընտանիքի պարագլուխը և Հայաստանը թալանած Ռոբերտ Քոչարյանն» արդարացվեին ու մաքրվեին, լեգիտիմացվեին ու երեսները պարզ հայտնվեին հասարակության աչքի առաջ՝ որպես «Հերոսներ»։
Նիկոլ Փաշինյանի կողմից սա յուրովի վարձահատույց էր Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին՝ սկզբում իշխանության գալու, հետո նրանց միջոցով իշխանությունը պահելու համար։
Կեցցե՛ Նիկոլ Փաշինյանը, որի օրոք լեգիտիմացվեին ու մաքրվեցին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
Փա՛ռք Նիկոլ Փաշինյանին, որ մեզ այսպիսի երջանիկ կյանք է պարգևել․․․
Ծափահարե՛նք Նիկոլ Փաշինյանին, ժողովուրդ ջան․․․