Փաստաբան Արսեն Մկրտչյանն ավտովթարի է ենթարկվել և, փառք Տիրոջը, ողջ է մնացել։ Նման դեպքում ասում են. ինչ լինում է, թող ժեշտին լինի։ Առողջություն եմ մաղթում Արսենին ու լիահույս եմ, որ «ձեռք» կքաշի հետագայում մոտո վարելուց։ Եթե ձեռք չքաշեց, օրենքով սահմանված կարգով ու չարգելված եղանակով կարելի է լիազոր մարմնի միջոցով ցմահ զրկել մոտո վարելու իրավունքից։ Ի դեպ, Գերմանիայում, երբ ցանկանում են մեկին վատություն անել, մոտո են նվիրում։
Ում փաստաբան Արսեն Մկրտչյանի անունը հայտնի չէ, տեղեկացնեմ, որ մի հնչեղ գործով փաստաբանական թիմով քսանչորս ժամյա ռեժիմով մեկուսարանի, կամ ինչպես ժողովուրդն է ասում, բերդի տեսակցության սենյակում մնաց իր պաշտպանյալի հետ, թույլ չտվեց տեղափոխել խուց օրեր, շաբաթներ, մինչև ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցառում կիրառելու վերաբերյալ որոշումը, որի ուժով պաշտպանյալը տեղափոխվեց հիվանդանոց, այնտեղից էլ՝ տուն։
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակն իր զորակցությունն է հայտնում մեր գործընկերոջն ու մաղթում է շուտափույթ վերադարձ «առաջնագիծ»:
Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն