Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնայինը պետության, տասնյակ հազարավոր մարդկանց և հարյուրավոր կառուցապատողների շահն է, հետո նոր մի քանի անհատների նեղ շահերը.

Հունիս 09,2023 11:12

«Առաջնայինը պետության, տասնյակ հազարավոր մարդկանց և հարյուրավոր կառուցապատողների շահն է, հետո նոր մի քանի անհատների նեղ շահերը։

Նախորդ շաբաթ ԱԺ-ում իմ նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ կապված իմ կողմից առաջարկված այն օրենքի նախագծի հետ, որ կառուցապատողը չի կարող առանց բնակարանը կառուցելու օգտագործել այդ բնակարանի համար վճարված ողջ գումարը։

Առաջին ընթերցման ժամանակ առաջարկվել էր 75% հասանելիության սահմանափակումը, որն այսպես թե այնպես շուկայի մեծ մասի համար արդեն իսկ գործող նորմ է, սակայն քննարկումների արդյունքում մտադիր եմ էլ ավելի իջեցնել «սառեցված» տոկոսը՝ 75-ից դարձնելով 30-50%՝ ըստ տարիների։ Այս լուծմամբ արդեն իսկ աշխատում են շուկայում գործող բանկերի և կառուցապատողների 90%-ից ավելին։

Որպեսզի ավելի հստակ դառնա, բերեմ մեկ օրինակ։ Օրինակ, եթե քաղաքացին բնակարանի գնման իրավունք է ձեռք բերում նոր կառուցվող շենքի 12-րդ հարկում, բայց դեռ շենքի հիմքերն են նոր գցվում, ապա իր կողմից վճարված ողջ գումարը կառուցապատողը չի կարողանա օգտագործել, այլ միայն օրինակ 30 կամ 50%-ը։ Ինչո՞ւ։ Այդ «սառած» գումարը այն երաշխիքն է, որ քաղաքացին կստանա իր բնակարանը վերջում և ընթացքում չի կանգնի փաստի առաջ՝ շինարարության՝ անկանխատեսելի պատճառներով կանգնելու ժամանակ, իսկ այդպիսի դեպքեր ցավոք կան ու կլինեն։

Ով է այս նախագծի շահառուն.
1.գնորդ տասնյակ հազարավոր քաղաքացիները, որոնք ստանում են երաշխիք, որ «քցված» չեն լինի։

2.պետությունը, քանի որ չի ունենա «քցված» քաղաքացիներ։

3.շինարարության ողջ շուկայի մասնակիցները, քանի որ օրինակ 2-3 անառողջ, ոչ պարտաճանաչ կամ ի սկզբանե «քցելու» նպատակ ունեցող կառուցապատողը չեն կարողանա ունենալ հնարավորություն «կոտրել» հարյուրավոր այլ կառուցապատողներից կազմված շուկայի հանդեպ վստահությունը, ինչը շատ կարևոր է առաջին հերթին հենց այդ հարյուրավոր կառուցապատողների համար։

Գնալով համոզվում եմ այս նախագծի կարևորության ու օգտակարության մեջ, նաև ելնելով այն պատվիրված հոդվածների քանակից, որոնք այսօր կան մեդիա շուկայում։ Ցավոք սրտի, այդ պատվիրված հոդվածները աշխատում են միայն շուկայի ու պետության դեմ»։

Գևորգ
ՊԱՊՈՅԱՆ
ՀՀ ԱԺ ֆինանսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930