Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Փաշինյանը հայտարարեց, որ գլուխ է խոնարհում Գայանե Հակոբյանի եւ նրա որդու շիրիմի առջեւ, բայց …

Հունիս 09,2023 11:54

«Մեր մոտեցումն այն է, որ յուրաքանչյուր դեպք պետք է իրավական համապատասխան գնահատական ստանա»,- դատարանի մոտ այսօր լրագրողի հարցին՝ վատ չե՞ք զգում, հերոսի մայր է դատարանում, պատասխանեց ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր նորք նստավայրում այսօր նախատեսված է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի եւ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի գործով դատական նիստը: Դատարանը քննում է գործը դռնփակ քննելու մասին հարցը: Գայանե Հակոբյանի պաշտպանները լրագրողների հետ զրույցում ասացին, որ նման միջնորդություն չեն ներկայացրել: Աշոտ Փաշինյանը նույնպես ասաց, որ նման միջնորդություն չի ներկայացրել:

Հիշեցնենք, Գայանե Հակոբյանը կալանավորվել էր նախ մեկ ամսով, ապա՝ 1,5 ամսով ՝ Աշոտ Փաշինյանին առերեւույթ առեւանգելու գործով:

«Ինչ վերաբերվում է «հերոսի մայր» արտահայտությանը՝ դրա մասին արդեն խոսել ենք. դա ոչ ոք չի նսեմացրել եւ չի կարող նսեմացնելու: Եվս մեկ անգամ ասում եմ՝ գլուխ ենք խոնարհում բոլոր հերոսների եւ նրանց հարազատների առջեւ»,- ասաց Աշոտ Փաշինյանը՝ լրագրողի հստակեցնող հարցին պատասխանելով, որ գլուխ է խոնարհում նաեւ տիկին Գայանեի առջեւ, բայց միեւնույն ժամանակ ասում է, որ օրենքը հավասար է բոլորի համար, ՀՀ-ում յուրաքանչյուր միջադեպ պետք է օրենքին համապատասխան գնահատական ստանա:

Հարցին՝ դեպքի օրը, դատարանի բակում ինչո՞ւ մոտեցաք ծնողներին, ձեզ համար հասկանալի չէ՞ր վերաբերմունքը, Աշոտ Փաշինյանը պատասխանեց. «Նրանք ինձ մոտեցան: Ես ինձ համար զբոսնում էի, քայլում էի, նրանք ինձ մոտեցան: Ես, անկեղծ ասած, այդ ծնողների հետ տարբեր առիթներով շփվել եմ, տիկին Գայանեի հետ՝ ոչ, բայց այնտեղ ներկա մյուս ծնողներից շատ հարգանքով խոսակցություն է եղել, այդ պատճառով չեմ կարծել, որ որեւիցե տգեղ միջադեպ կարող է տեղի ունենալ»: Հարցին՝ իսկ Եռաբլուրում ի՞նչ կարող էր տեղի ունենալ, Աշոտ Փաշինյանը պատասխանեց, որ ենթադրություններ չի կարող անել:

Հարցը՝ կարծիք կա, որ ձեր ծնողները ձեզ օգտագործում են քաղաքական հաշվեհարդարի համար, մնաց անպատասխան:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930