Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը քննում է Աշոտ Փաշինյանի եւ Գայանե Հակոբյանի գործով նիստը դռնփակ անցկացնելու հարցը

Հունիս 09,2023 11:38

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր նախատեսված է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի եւ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի գործով դատական նիստը:

Դատարանը քննարկում նիստը դռնփակ անցկացնելու մասին հարցը: Գայանե Հակոբյանի պաշտպանները լրագրողների հետ զրույցում ասացին, որ նման միջնորդություն չեն ներկայացրել: Աշոտ Փաշինյանը նույնպես ասաց, որ նման միջնորդություն չի ներկայացրել:

Հիշեցնենք, Գայանե Մարտիրոսյանը կալանավորվել էր նախ մեկ ամիս, ապա՝ 1,5 ամիս ժամկետով՝ Աշոտ Փաշինյանին առերեւույթ առեւանգելու գործով:

Դատարանը որոշեց նիստն անցկացնել դռնփակ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930