Լրահոս
Օրվա լրահոսը

«Իհարկե, քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ, բայց ՀՀ քաղաքացուն, առաջին հերթին, պետք է երկրի ճակատագիրը մտահոգի, այլ ոչ թե մեքենաների «պլյոնկայի» հարցը». «Ազգ»»

Հունիս 09,2023 11:45

Մեքենան մութ թաղանթներից ազատելուն կողմ եմ, ու լավ եմ հասկանում, որ վարորդների ճնշող մեծամասնությունը սրա համար ինձ խարույկին հանելու ցանկություն կունենա: Իհարկե չեմ կարծում, թե հիմա «պլյոնկաների դարդը քաշելու» ժամանակն էր, բայց ընդունենք՝ երբեմն գերթաղթանթապատված այնպիսի մեքենաներ էինք հանդիպում, որ թվում էր՝ ընթացող մեքենայում մարդ-մադաթ չկա: Որպես հիմնավորում՝ մեքենաները «լուսավորելու» օրենքի հեղինակները նշում են այն, որ մգացված ապակիների պատճառով հաճախ ոստիկաններն ու տեսախցիկները չեն կարողնում ֆիքսել ամրագոտի չկապած վարորդներին: Իմ համոզմամբ՝ խնդիր է նաեւ այն, որ մգացված ապակիներով մեքենաներում մարդիկ նաեւ սեռական պահանջներ էին բավարարում ու գուցե այլ անթույլատրելի գործողություններ անում:

Ցավում եմ նաեւ, որ օրենքն ամբողջությամբ ուժի մեջ չի մտել, եւ օրինախախտ վարորդները չեն տուգանվում: Փոխարենն օրեցօր նրանց ձայնն ավելի է բարձրանում ու անտեղի մեջբերում են Փաշինյանի՝ տարիներ առաջ ասած խոսքը. «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»:

Իհարկե, քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ, բայց ՀՀ քաղաքացուն, առաջին հերթին, պետք է երկրի ճակատագիրը մտահոգի, այլ ոչ թե մեքենաների «պլյոնկայի» հարցը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930