Լրահոս
Օրվա լրահոսը

Կան գծեր, որոնք չպետք է հատվեն, անկախ նրանից՝ զոհվածի ծնող է, թե վարչապետի որդի. Արտակ Հովհաննիսյան. «Հրապարակ»

Հունիս 09,2023 11:27

«Հրապարակի» զրուցակիցն արցախյան երկրորդ պատերազմում հերոսաբար զոհված, 44-օրյա պատերազմի սիմվոլ Ալբերտ Հովհաննիսյանի հայրն է` Արտակ Հովհաննիսյանը:

– Վերջին շրջանում հասարակության քննարկման առանցքում Գայանե Հակոբյանի եւ Աշոտ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած միջադեպն է: Հենց առաջին դատական նիստում Աշոտ Փաշինյանը «հրահանգ» իջեցրեց դատավորին, թե տնային կալանքը շատ մեղմ է, եւ տիկին Գայանեին 1 ամիս 15 օրով կալանավորեցին: Հետեւո՞ւմ եք այդ պրոցեսներին, ի՞նչ գնահատական կտաք:

– Իմ դիրքորոշումը հետեւյալն է` կան գծեր, որոնք ոչ մի պարագայում չպետք է հատվեն, անկախ նրանից՝ զոհվածի ծնող է, թե վարչապետի որդի: Կան կարգավիճակներ, որոնք անպայման պետք է հարգեն: Օրինակ` ես այս գործով դատական նիստին հետեւում էի եւ չէի հասկանում, թե ինչպես կարող է երիտասարդ տղան իր մոր տարիքի կնոջ հետ այդ ձեւով խոսել, այդ ձեւով շփվել: Ոչ մի կերպ դա չեմ հասկանում:

– Ձեր կարծիքով` տիկին Գայանեն իսկապե՞ս այդ տղային փորձել է առեւանգել:

– Ես իրավաբան չեմ, իրավական տեսանկյունից ոչինչ չեմ կարող մեկնաբանել, սակայն մարդկային տեսանկյունից կարող եմ ասել` ոչ, չէր կարելի նման կերպ վարվել, չեմ կարծում, որ այս պարագայում կալանավորելն ամենալավ տարբերակն էր, հատկապես, երբ մարդուն ոչ մի վնասվածք չեն հասցրել: Կան տարբեր ձեւեր` պատասխանատվության ենթարկելու համար:

– «Հերոս» բառն էլ է կարծես արժեզրկվել: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իր տղան էլ է հերոս` հետո՞ ինչ, որ չի զոհվել: Մի ժամանակ հասարակությունը գերիներին էլ էր հերոսացնում, հետո սկսեցին խոսել, թե նրանք դավաճաններ են, ու այսպես շարունակ: «Հերոս» բառը բոլոր առումներով արժեզրկվել է: Ի վերջո` ո՞վ է իրական հերոսը:

– Սա շատ զգայուն, նուրբ հարց է: Հաղթողին էլ են հերոս ասում, փախնողին էլ են հերոս ասում, դավաճանին էլ են հերոս ասում, սահման չհատածին ու ոչ մի բան չարածին էլ են հերոս ասում, իսկ ովքեր իսկապես հերոսաբար կռվել են, չեն նահանջել, հավասարեցվել են նրանց մակարդակին, որոնք, արդեն ասացի, ինչ «հերոսություններ» են արել: «Հերոս» բառը հենց այնպես չեն արժեզրկում: Այնպիսի մի փուլի են հասցրել, որ Աշոտին հերոս ասեն, Աշոտի մորն էլ` հերոսամայր: Նուրբ հարցեր են շատ, ծնողներն էլ են իրենց արարքներով դրան նպաստում: Չի կարելի «հերոս» բառն այդ աստիճան արժեզրկել:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930