Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում բուժքույրը փորձել է ինքնասպանություն գործել

Հունիս 09,2023 11:13

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու հիվանդանոցներից մեկի 28-ամյա բուժքույրը փորձել է ինքնասպանություն գործել։

Նա հիվանդասենյակում վնասել է իր աջ և ձախ բազուկները։ Նրան տվյալ հիվանդանոցից «զույգ վերին վերջույթների բազմաթիվ կտրվածքներ» ախտորոշմամբ շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Երիտասարդ կինն այնտեղ մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին հայտնել է, որ ընտանեկան խնդիրների պատճառով՝ աշխատավայրի բուժսենյակում, ինքնասպանության նպատակով, բժշկական նշտարով վնասել է բազուկները:

Գործը քննվում է Շիրակի մարզային քննչական վարչությունում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930