Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե պետությունը ցանկանում է՝ Սևանը միշտ կապույտ մնա, չպետք է նայի՝ ովքեր են դրանց տերերը. լճի խնդիրները կապված են Արարատյան դաշտի 6 խոշոր ձկնաբուծարանների հետ. Ինգա Զարաֆյան. «Ազգ»

Հունիս 09,2023 11:05

Սեւանից այս տարի նույնպես հավելյալ ջրառ կիրականացվի: Թեեւ նախագիծը դեռ խորհրդարան չի եկել, բայց գործադիրն արդեն նախապատրաստում է հանրությանն ու Սեւանի խնդիրներով մտահոգ բնապահպաններին՝ տարին երաշտային է, Սեւանից ջուր «գողանալն»՝ անհրաժեշտություն:

«Էկոլուր» տեղակատվա-հասարակական կազամկերպության նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանի ներկայացրած տվյալներով՝ կառավարությունը մտադիր է 130 միլիոն խորանարդ մետր հավելյալ ջրառ իրականացնել:

«Ազգ»-ի հետ զրույցում բնապահպանը դա կատաստրոֆա է համարում ու հակադարձում պաշտոնյաներին, որ փորձում են արդարանալ, թե թերլցված ջրամբարների պատճառով են ստիպված Սեւանից հավելյալ ջուր վերցնում:

«Հայտնի է, որ Հայաստանի բնակչությանը սնող ու պարենի մեծ մասն ապահովող Արարատյան դաշտի վարելահողերը հիմնականում ու միշտ արտեզյան ջրերով են ոռոգվել: Դրանք ջրամբարներում ամբարվել են, որ ոռոգման սեզոնին գյուղացիներին հասնեն, բավարարեն գյուղացու պահանջները, բայց արդեն քանի տարի արտեզյան ջրերը 6 խոշոր ձկնաբուծանների են ծառայում: Ջրային պաշարների 40 տոկոսից ավելին տրվում են այդ ձկնաբուծաններին, որոնց սեփականտերերը բոլորիս հայտնի օլիգարխներն են: Ես հիմա նրանց անունները չեմ տա, որովհետեւ թղթի վրա իրենք որեւէ կապ չունեն դրանց հետ, բայց բոլորն էլ գիտեն՝ ումն են դրանք: Սեւանի խնդիրները, այդ թվում՝ կանաչելն, ուղղակիորեն կապված է Արարատյան դաշտի վեց խոշոր ձկնաբուծարանների հետ: Եվ եթե պետությունը ցանկանում է՝ Սեւանը միշտ կապույտ մնա, ապա չպետք է նայի՝ ովքեր են դրանց տերերը, ուղղակի պետք է բռնի ու փակի, այլապես այդ ամենը շատ վատ հետեւանք է ունենալու»,- մեկնաբանում է Զարաֆյանը:

Փաշինյանը 5 տարի առաջ, «ջրային մաֆիա» ասելով, նաեւ սա նակտի ուներ, բայց ասելուց զատ նա եւ նրա կաբինետը ջրերը ստվերից դուրս բերելու մասով մատը մատին չեն տվել:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930