Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքի բնակիչների պահանջը, որ իրավական արդար լուծում ստանա, կապահովենք, բայց այդտեղ ուրիշ բան էլ կա. Արագածոտնի մարզպետ. «Հրապարակ»

Հունիս 09,2023 10:53

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը գնահատական չունի կատարվածին, ասում է` կսպասի իրավապահների քննությանը։ Մեր հարցին՝ արդյո՞ք կատարվածը չի վկայում «բեսպրեդելի» մասին, երբ իշխանության ներկայացուցիչ պաշտոնյան բռնություն է գործադրում՝ ակնկալելով, որ անպատիժ է մնալու, Մովսիսյանը հանճարեղ պատասխան տվեց, որ Սուրեն Թորոսյանին չի կարելի պաշտոնյա անվանել․ «Նա ձեր պատկերացրած պաշտոնյան չի, ընդամենը ՋՕԸ պետն է՝ Արագածավանի։ Երկուսն էլ քաղաքացի են, դրա համար գնահատական տալ չեմ կարող, ով մեղավոր է, թող պատժվի։ Ես չգիտեմ էլ՝ ինչու այսպես տարածվեց, որովհետեւ լուրջ միջադեպ էլ չի, բոլոր մարզերում, բոլոր գյուղերում էլ լինում են, էլի, նման բաներ»: Հիշեցմանը, որ տուժողը գլխի շրջանում պատռվածք ունի, կար են դրել` դրանից լուրջ ի՞նչ պիտի լիներ, մարզպետն արձագանքեց․ «Ես գիտեմ՝ փոխադարձ հարվածներ են եղել», եւ հավելեց, որ չի հետաքրքրվել տուժողի առողջական վիճակով․ «Որ ծանր լիներ, հաստատ կիմանայի ես»։

Նկատեցինք, որ սովորական վիճաբանությունների ժամանակ համայնքի բնակիչները փողոց չեն փակում, կնշանակի՝ Թորոսյանը մշտապես է աչքի ընկել նման վարքով՝ համագյուղացիների համար դառնալով պատուհաս։ «Ճիշտն ասած, համայնքի բնակիչների պահանջը, որ իրավական արդար լուծում ստանա, մենք միանշանակ կապահովենք, բայց այդտեղ ուրիշ բան էլ կա, որ համայնքի ղեկավարին, Սուրենին կաշառք են առաջարկել ինչ-որ մարդիկ, չեն վերցրել ու հաղորդել են ոստիկանություն, ենթադրում եմ, որ այդ մարդու կողմնակիցները կարող են լինել, չեմ ուզում մեղադրել, բայց ենթադրում եմ»։

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930