Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Պատկերը մտահոգիչ է. Գուրգեն Ներսիսյան

Հունիս 08,2023 23:58

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնում է.

«Հաշվի առնելով պարբերաբար հնչող դժգոհությունները և մտահոգությունները, իմ կողմից ձևավորվել էր պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով, որի կողմից պետք է ուսումնասիրվեր և պարզվեր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո տեղահանված քաղաքացիներին, զոհված զինծառայողների ընտանիքներին բազմաբնակարան շենքերում տրամադրված բնակարաններում նրանց կողմից փաստացի բնակվելու հանգամանքը:

Հանձնաժողովի անդամները այցելել են Ստեփանակերտ քաղաքում տեղակայված՝ բազմաբնակարան շենքերի ընդհանուր 327 բնակարան, որի արդյունքում պարզվել է, որ կան փակ ու չբնակեցված բնակարաններ, մի շարք դեպքերում բնակվում է ոչ շահառուն, կան վարձակալության տրված բնակարաններ, ի հայտ են բերվել նաև այլ խնդիրներ: Վերոհիշյալ արդյունքներն արձանագրվել են միևնույն բնակարանի բազմակի այցելությունից հետո:

Հանձնաժողովի կողմից հավաքագրված տեղեկությունների օբյեկտիվությունն ու լիարժեքությունը վերստուգելու համար այս պահին տվյալների փոխանակում է կատարվում նաև իրավապահ մարմինների հետ:

Հանձնաժողովի բոլոր անդամները միակարծիք են այն հարցում, որ պատկերը վերահաստատվելու դեպքում անհրաժեշտ է լինելու կատարել արդեն իսկ կայացված որոշումների վերանայումներ:

Հանձնաժողովի կողմից Ստեփանակերտ քաղաքում և այլ բնակավայրերում ուսումնասիրությունները շարունակվում են»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930