Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրության 109 հոդվածով՝ 50 000 ստորագրության դեպքում ժողովուրդն իրավունք ունի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ. Օրբելյան

Հունիս 08,2023 23:55

Այս ստորագրահավաքը, պարզապես ստորագրահավաք չէ, այս մասին այսօր հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնություն անդամներից Արամ Օրբելյանը՝ հերթական հանդիպմանը՝ պատասխանելով քաղաքացիներին հետաքրքրող հարցերին:

Իրավական հիմնավորում տալու համար նա հղում արեց Սահմանադրությանը, որտեղ ամրագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: «Այ, սրա վրա բոլորը կանգնում են ու ոչ ոք չի ասում, թե ժողովուրդը ինչ պետք է անի այդ իշխանության հետ ու ով է այդ ժողովուրդը: Այստեղ կարծեք թե վերջակետ է դրվում : Երբ ինչ որ մի բան պետք է արվի, ասում են, թե ժողովուրդն է ասել, երբ չեն ցանկանում որևէ բան անել, ասում են ժողովուրդը չի ուզում: Բայց սահմանադրությունը պարզաբանում է, թե այդ իշխանությունը ժողովուրդն ինչպես է իրականացնում. ազատ ընտրությունները իրականացման ձևերից մեկն է, 2-րդը՝ հանրաքվեների միջոցով է իրականացվում, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջոցով: Հիմա ժողովուրդն իրավունք ունի իր առաջնային իրավունքն իրականացնել հանրաքվեի միջոցով և դրա իրացման համար, 2015 թվականի Սահմանադրության 109-րդ հոդվածը նախատեսել է այդպիսի իշխանության իրացման եղանակ»,-շեշտեց Օրբելյանը՝ հավելելով, որ հենց սահմանադրական այդ հոդվածում ամրագրված է, որ 50 000 ստորագրության դեպքում ժողովուրդն իրավունք ունի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ:

Պատասխանելով քաղաքացիների բազմաթիվ հարցերի, Օրբելյանը տվեց «Հայաքվեի» կողմից նախաձեռնված ստորագրահավաքի և դրա միջոցով օրենսդրական փոփոխությունների հասնելու իրավական հիմքերը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930