Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Սանդոյանը նշանակվել է Սլավոնական համալսարանի ռեկտոր

Հունիս 08,2023 19:33
sandoyan

ՌԴ գործընկերոջ հետ հանդիպմանը Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Երևանում Հայ-ռուսական համալսարանի գործունեությանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր է նշանակվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Որոշումն ընդունվել է ՌԴ Կազան քաղաքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ հանդիպմանը։

 

Նախարարների միջազգային ֆորումի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլյովսկին։

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում փոխհամագործակցության և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը։ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Կազանում ընթացող նախարարների միջազգային ֆորումին մասնակցելու հրավերի համար։ Նա կարևորել է ֆորումը՝ որպես կրթության ոլորտում փորձի փոխանակման լավագույն հարթակներից մեկը՝ ներկայացնելու և ուսումնասիրելու պետությունների լավագույն փորձը՝ ուղղված կրթության որակի և արդյունավետության բարձրացման ապահովմանը։

Հանդիպման ընթացքում նախարարներն անդրադարձել են Երևանում Հայ-ռուսական համալսարանի գործունեությանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ կարևորելով համալսարանի կայուն զարգացումը։ Նախարարները ստորագրել են Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնում նշանակելու համատեղ հրաման։ Ռեկտորի պաշտոնում նշանակվել է համալսարանի ընդհանուր ժողովին ընտրված թեկնածուն՝ Էդուարդ Սանդոյանը։

Կողմերը կարևորել  են 2023 թ. հունիսի 13-14-ը Երևանում կայանալիք հայ-ռուսական գիտակրթական համաժողովի անցկացումը, որի շրջանակում նախատեսվում է քննարկել նաև կրթության և գիտության ոլորտներում հայ-ռուսական փոխհամագործակցության հեռանկարներն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ համատեղ իրականացվող նախաձեռնությունները լավագույնս պետք է կիրառել՝ հայ-ռուսական համագործակցությունը կրթության և գիտության բնագավառներում բարձրացնելու որակապես ավելի բարձր մակարդակի։

Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել  նաև ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովի հետ։ Նախարարները քննարկել են երկկողմ փոխհամագործակցությունը հանրակրթության, նախնական ու միջին մասնագիտական կրթության ոլորտներում՝ այս համատեքստում կարևորելով Երևանում 2023 թ. հունիսի 13-14-ը կայանալիք ֆորումի աշխատանքները։

ԿԳՄՍ նախարարն այցի ընթացքում մասնակցել է նաև ֆորումի շրջանակում կազմակերպված ՌԴ կրթության ցուցահանդեսին։

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930