Լրահոս
Օրվա լրահոսը

Համավարակը օրակարգային դարձրեց կրթության վերափոխման խնդիրը․ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան

Հունիս 08,2023 19:00

Ֆորումին մասնակցում են 40 պետությունների կրթության նախարարներ, ոլորտի շուրջ 500 ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին և մաղթելով արդյունավետ աշխատանք՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու գործում կրթության դերի կարևորությանը:

Նախարարի խոսքով՝ կրթությունը դիտարկվում է աղքատության դեմ պայքարի և սոցիալական բևեռացումը չեզոքացնելու հիմնական միջոցներից մեկը։ Սակայն կրթության գլոբալ ճգնաժամի՝ կորոնավիրուսի համավարակի շրջանում խնդիրների լուծման առումով կրթության արդյունավետությունը կասկածի տեղիք տվեց, երբ ավելի քան մեկուկես միլիարդ սովորողների կրթությունը վտանգված էր։

«Համավարակը տեսանելի դարձրեց կրթական համակարգերում առկա խնդիրները՝ օրակարգային դարձնելով կրթության վերափոխման առաջնահերթությունը։ Անընդհատ փոփոխվող աշխարհում գիտելիքն ու ստեղծագործ մտածողությունը դարձել են սոցիալական համերաշխության, մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական և մշակութային առաջընթացի բանալին: Այս գաղափարն է դրված է նաև ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի հիմքում։ Այն նախատեսում է Հայաստանի տնտեսության և հասարակական կյանքի շարունակական, առաջանցիկ զարգացում` փոխկապակցված գործունեության իրականացման միջոցով, որի նպատակը մարդակային կապիտալի զարգացումն է»,- ասել է նախարարը իր ելույթում: Նախարարը ներկայացրել է Կրթության զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններն ու ակնկալվող բարեփոխումները՝ շեշտելով, որ փաստաթուղթը մշակելիս հիմք են ընդունվել կրթության բովանդակության, միջավայրի և ենթակառուցվածքների բարելավման, կրթության շարունակականության ապահովման, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները:

Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ ընդգծել է կրթության և գիտության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնման և հաջող փորձի կիրառման կարևորությունը։ Նրա խոսքով՝ միջազգային համագործակցությունն ու համատեղ նախագծերի իրականացումը նպաստում են ոչ միայն կոնկրետ խնդիրների ու դրանց լուծման ուղիների բացահայտմանը, այլև միտված են կրթության որակի ապահովման նոր հեռանկարներ ու հնարավորություններ սահմանելուն: Եզրափակելով ելույթը՝ նախարարը հույս է հայտնել, որ ֆորումից հետո համագործակցության հնարավորությունները կընդլայնվեն և նոր մակարդակի վրա կդրվեն:

Կրթության միջազգային ֆորումի մասնակցության շրջանակում նախատեսվում է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպումը ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի և Լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովի հետ։

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930