Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուռը բացեցի, ասեցի՝ իջի, արա՛». ՔՊ-ական պաշտոնյան հպարտ պատմում է՝ ինչպես է արցախցի 7-ամյա տղային թողել չոլերում

Հունիս 08,2023 19:01

Արագածոտնի մարզում ջրօգտագործողների ընկերության վերահսկողության պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի կողմից ծեծի ենթարկված երիտասարդը գլխի հատվածում նոր-նոր մի քանի կար ստանալուց հետո News.am-ի հետ զրույցում սկսել է հայհոյանքներով դեպքի մանրամասները պատմել: Ծեծված երիտասարդի  գոնե հարցազրույցից ակնհայտ է, որ վեճն ու ծեծը նաեւ ինքն է հրահրել.

«Ես ստեղ կայնած եմ եղել, ինքը ավտոյով եկավ: Կողքս կայնավ, ասեց նստի ավտոս, ասի՝ չեմ նստում, դու ով ես, որ քո ավտոն նստեմ: Չունեմ քո ավտոն նստելու: Հազար ներողություն, ասեցի՝ պասպորտով էս ես (խմբ. հայհոյանք է տալիս նաեւ Թորոսյանի մորը): Ասի՝ հետս ունես խորաթա անելու, արի իմ գործի տեղը: Խնդիրը սկսել է վեց ամիս առաջ, ինքը աբիժնիկ ա մնացել, որ իրան զարկել եմ»,- պատմել է երիտասարդը:

Նրա խոսքով, իր այդ ասածներից հետո Թորոսյանը կանգնեցրել է մեքենան, իջել ու գազը  փչել աչքերին, հետո փայտով մի անգամ հարվածել գլխին: Ըստ ծեծվածի՝ Թորոսյանը  չի հասցրել փայտով ավելի շատ հարվածել իր գլխին, որովհետեւ փայտը կոտրվել է. «Որ զարկեց, հետո եկավ, որ նստեր ռուլին, ես մի հատ զարկի ավտոյի կողքին, ավտոն ծռավ, չգիտեմ, մի քիչ առաջ գնաց, հետո իջավ, նորից եկավ, քարը վերցրեց, որ զարկի, էն յանից մեր ախպերները եկան, ասին՝ գցի քարը, քարը գցեց ձեռից: Ես առաջ եմ գնում, ինքը փախնում ա, ասում եմ՝ արա, կայնի հետդ խորաթա եմ անում, տղա չե՞ս, արա: Ես շատ քֆուրներ եմ տվել իրան, դրա պատասխանները կտամ, որովհետեւ պասպորտով ինքը դրա տղեն ա: Ժառանգական իրանք էդ են»:

Ծեծվածը գլխի վնասվածքը մի կողմ թողած նույն օրը՝ մի քիչ  ավելի ուշ եղբոր հետ փորձել է գտնել Թորոսյանին. «Հելանք ավանի մեջ ֆռռացինք, որ բռնենք, ինքը չկար: Գնացիքն իրանց մայլա, հելավ դեմներս, ասինք՝ արի գնանք խորաթա անենք: Գնաց տուն, տնից դուրս չէր գալիս: Զանգեց միլիցեքին, մենք չենք զանգել: Միլիցեքին ասել ենք՝ ոնց է եղել, ասել ենք, որ ինքը Արագած չպիտի ապրի, դիշովկա, գործ տվող գյադա ա… Նիկոլի տասովկեքով է սենց բաներ անում, պռախոդները բացվել ա»:

Ի դեպ, երիտասարդին ծեծելու դեպքից հետո Թորոսյանի՝ ավելի վաղ կատարած ուղիղ եթերներից մեկն է սկսել շրջանառվել տելեգրամյան ալիքներում: Որտեղ Թորոսյանը հանուն Նիկոլ Փաշինյանի, իր օգնությանը դիմած 7 ամյա արցախցի մի երեխայի իր ավտոյից իջեցնում ու թողնում է չոլերում:

Թորոսյանն այդ ուղիղ եթերով հպարտությամբ պատմում էր, որ ճանապարհին իր մեքենան է կանգնեցրել մի անծանոթ երեխա ու խնդրել իրեն տանել Թալին, որտեղ ֆուտբոլի է գնում: Ճանապարհին, երբ ինքը հետաքրքրվել է՝ որտեղացի է այդ երեխան եւ այլն, երեխան պատմել է, որ Արցախից է եկել , քանի որ Փաշինյանը Արցախի հողերը տվել է, հիմա էլ հերթը Երեւանին է հասել: Դա լսելուց հետո Թորոսյանն այնքան է սրտնեղել, որ ինչպես ինքն է պատմում, ահավոր բարկացած, մեքենայի դուռը բացել է, ասել՝ իջի, արա:  Տղային իջեցրել է, թողել՝ չոլերում: Հատկանշական է, որ  երեխային վերաբերող  իր ուղիղ եթերը Թորոսյանը համեմում է վիրավորական ու  հայհոյախառն արտահայտություններով: Քննչական կոմիտեից տեղեկացանք՝ երեխային չոլերում թողնելու դեպքով հանցագործության մասին հաղորդում չեն ստացել ու իրենց նախաձեռնությամբ էլ քրեական վարույթ չի նախաձեռնվել:

Հիշեցնենք, որ երիտասարդին ծեծելու դեպքով Թորոսյանը ձերբակալվել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930