Այս պահին բանակցություններ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման ժամկետները հստակեցնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն:
«Մենք հույս ունենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում»,- ասել է Հաջիզադեն՝ մեկնաբանելով հունիսի 12-ին Վաշինգտոնում նախանշված հանդիպման տեղափոխումը:
Հաջիզադեն նշել է, որ հանդիպման ժամկետների մասին կհայտարարի ընդունող կողմը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ