Երևանում մթնոլորտային օդի որակը. հունիսի 2-7-ը (2023թ.)
☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 2-6-ը, Շենգավիթում՝ հունիսի 4-ին և 5-ին, Արաբկիրում՝ հունիսի 7-ին, Նոր Նորքում՝ հունիսի 2-ին և 4-ին։
☑️ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում հունիսի 2-5-ը, Արաբկիրում՝ հունիսի 2-ին, 5-ին։
☑️ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Արարատ, Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. մայիսի 29-ից-հունիսի 4-ը
Կարդացեք նաև
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում՝ մայիսի 29-ին, 31-ին, հունիսի 2-4-ը, Գյումրիում՝ հունիսի 1-ին և 3-ին, Հրազդանում մայիսի 29-ից հունիսի 2-ը, Ալավերդիում՝ մայիսի 29-ից հունիսի 1-ը և հունիսի 4-ին, Վանաձորում՝ չի գերազանցել։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ