Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության տնօրեն Արտակ Ստեփանյանին և կազմակերպության մարզիչներին ու մարզիկներին:
Կազմակերպությունը հանդիսանում է Հայաստանում «Special Olympics» մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների և մեծահասակների համար աշխարհի ամենամեծ սպորտային կազմակերպության ներկայացուցիչը:
Կազմակերպության առաքելությունը մտավոր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար օլիմպիական մարզաձևերում շուրջտարյա մարզումների և մրցումների անցկացումն ու հասարակության մեջ ինտեգրումն է:
2019թ-ին Դուբայում անցկացված ամառային օլիմպիական խաղերին «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի երկու մարզիկներ արժանացել են ոսկե մեդալի՝ լող և աթլետիկա մարզաձևերում:
Կարդացեք նաև
«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ն 4 մարզիկով մասնակցելու է ՝ հունիսի 17-25-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք «Բեռլինի հատուկ օլիմպիադաների ամառային օլիմպիական խաղեր»-ին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտում ներառականության սկզբունքների կիրառման առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Հանրապետության նախագահն ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել կազմակերպության կարևոր գործունեությանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ