Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն օգնում է Ռուսաստանին՝ շրջանցելու պատժամիջոցները. Պետդեպ

Հունիս 08,2023 17:24

Միկրոչիպեր և էլեկտրոնիկա ներմուծելու համար Մոսկվան ուժեղացրել է պատժամիջոցները շրջանցելու ջանքերը, ինչն իրականացնում է մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի միջոցով: Նման մտահոգություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ’Բրայենը:

Օ’Բրայենը նշել է, որ եվրոպական ընկերություններն այդ մասերը վաճառում են այլ երկրների, որոնք իրենց հերթին դրանք վերավաճառում են Ռուսաստանին:

«Պատժամիջոցների շրջանցումը մնում է էական խնդիր», – ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն խնդիրներ է հայտնաբերել հատկապես հինգ երկրների՝ Թուրքիայի, Ղազախստանի, Վրաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի հետ:

Politico-ն գրում է, որ Եվրամիությունն այս պահին աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի վրա, որը կարող է ներառել աննախադեպ միջոցներ՝ ուղղված այն երկրներին, որոնք շարունակում են բիզնես վարել Մոսկվայի հետ՝ դրանով իսկ թույլ տալով շրջանցել պատժամիջոցները։

Ըստ պարբերականի՝ Ուկրաինա Կրեմլի ներխուժումից հետո զգալիորեն աճել է Ռուսաստանի առևտուրը Կովկասի և Կենտրոնական Ասիայի մի քանի երկրների հետ, այդ թվում՝ Վրաստանի, Ղազախստանի և Հայաստանի:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930