Լրահոս
Օրվա լրահոսը

Թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է

Հունիս 08,2023 17:15

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ զուգահեռ նմուշառում էր կատարել տեղական արտադրության պաղեցված թռչնամսի մի քանի ապրանքանիշերից և հանձնել լաբորատոր հետազոտության։ Փորձաքննությամբ «Գետամեջ» ապրանքանիշի պաղեցված հավի նմուշներում հայտնաբերվել էր սալմոնելա։

Ստացված արդյունքների հիման վրա ՍԱՏՄ-ն ստուգում է իրականացրել  «ԳԵՏԱՄԵՋ 2016» թռչնաֆաբրիկայում (ՀՀ, Կոտայքի մարզ) և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝

– արտադրական շինությունների այն հատվածներում, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրություն,  հատակի և պատերի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, դռները եղել են անհարթ՝ պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,

– առաստաղների և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները չեն եղել ապահով, այսինքն՝ չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու խոնավության խտացումը,

– սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը հնարավորություն չեն տվել իրականացնել դրանց լվացման, մաքրման և ախտահանման աշխատանքներ, պատրաստված չեն եղել համապատասխան նյութերից և չեն եղել բարվոք վիճակում։


Թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930