Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի «էկոլոգների» մտահոգություններն Արցախից հետո հասան Հայաստանին. Տաթև Հայրապետյան

Հունիս 08,2023 17:11

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Սա երեկվա թեմայի շարունակությունն է: Ինչպես տեսնում եք ադրբեջանցի «էկոլոգների» մտահոգություններն Արցախից հետո հասան Հայաստանին: Դրան նախորդել էր համապատասխան նախարարության կեսգիշերյան տեքստը:

Այս քարոզչությունը մի քանի նպատակ կարող է ունենալ՝

–Հենք այդ ուղղությամբ գործողությունների գնալու համար, պատրվակը «Ադրբեջանի քաղաքացիների առողջության պաշտպանությունը»;

–Հայաստանում ներդրումների կանխում, որը տնտեսական հետևանքներ կունենա երկրի համար;

–Քարոզչական նոր արշավ մեր պետության դեմ՝ հեռահար նպատակներով:

Կամ էլ վերոնշյալ բոլոր կետերը միասին:

Բայց սա ուղղակի միջամտություն է մեր պետության ներքին գործերին, իսկ պաշտոնական Երևանից դեռ արձագանք չկա ու որևէ գնահատական չի տրվել սրան:

Հիշեցնենք, տելեգրամյան իր ալիքում Տաթև Հայրապետյանն ավելի վաղ գրել էր. «Ադրբեջանն այնքան հեռուն է գնացել, որ ուղղակի միջամտում է ՀՀ ներքին գործերին։ Այս ուշ ժամին տարածվում է պաշտոնական հաղորդագրություն Հայաստանի հանքարդյունաբերական գործունեության մասին։ Հայտարարության մեջ Հայաստանը փորձում են ներկայացնել որպես խնդրահարույց երկիր տարածաշրջանի համար։

Սա շատ վտանգավոր գործելաոճ է ու նոր քարոզչական ծրագրի մեկնարկ` հեռուն գնացող նպատակներով»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930