Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Լուկաշենկո․ «Նիկոլ Վովաևիչին սատարում եմ՝ հասկանալով, որ նրա իշխանության, նրա վրա են այս թերությունները թափվել»

Հունիս 08,2023 17:07

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է շահավետ լինի երկու կողմերի համար: Նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 8-ին ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հետ հանդիպմանը:

«Թե՛ ադրբեջանցիները, թե՛ հայերը հարազատներ են: Ինչպես միևնույն ձեռքի երկու մատները», -ասել է Լուկաշենկոն:

Նա նշել է, որ նախկինում ինքը շատ ջանքեր է ներդրել երկու երկրների միջև հակամարտության լուծման գործում, փորձել է կարգավորել նրանց միջև հարաբերությունները:

«Հիմա ամեն ինչ բարդացել է: Պետք է լուծել այս իրավիճակը: Տվյալ դեպքում, ես, իհարկե, Նիկոլ Վովաևիչին սատարում եմ՝ հասկանալով, որ նրա իշխանության, նրա վրա են այս թերությունները թափվել: Ուստի [անհրաժեշտ է] համբերություն և փորձեր՝ գտնելու այնպիսի լուծում, որը շահավետ կլինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ իրենց առաջարկները պետք է անեն նաև ՀԱՊԿ անդամ-երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները, քանի որ նրանք կողքից նայող դիտորդներ չեն: «Դուք մեր գլխավոր օգնականներն եք անվտանգության և պաշտպանության հարցերում»,- ասել է Լուկաշենկոն:

Լուշաշենկոն նշել է, որ Բելառուսը կփորձի օգնել Հայաստանին և Ադրբեջանին կարգավորել վիճելի հարցերը: Նա ընդգծել է, որ հակամարտությունները ՀԱՊԿ տարածությունում, հատկապես զինված հակամարտությունները, պետք է լուծել: «Մենք չենք կարող հանգիստ նստել, երբ մեզ մոտ՝ ՀԱՊԿ տարածությունում կան հակամարտություններ: Դրանցից չի կարելի փախչել: Դրանք բարդ են: Նրանք մեր եղբայրներն են. Մենք միշտ ապրել ենք միևնույն պետությունում: Ուստի դրանք պետք է լուծել»,- ասել է Լուկաշենկոն:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930