Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆլամանական խորհրդարանի պաշտոնյաներին ներկայացրել ենք ՀՀ-ի և Արցախի անվտանգային մարտահրավերները․ Թովմասյան

Հունիս 08,2023 16:38

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ ենք ունեցել Ֆլամանական խորհրդարանի ղեկավար տիկին Լիսբեթ Հոմանսի, ինչպես նաև պատգամավորներ՝ Արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ տիկին Կատի Քուդիզերի, պարոն Ժոան Դեկմինի, պարոն Կարլ Վանլուվեի և այլ խորհրդարանականների հետ։

Հանդիպման ժամանակ, ներկայացնելով Հայաստանում և Արցախում անվտանգային մարտահրավերները, ընդգծել եմ, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով 35 000-ից ավելի երեխաներ գտնվում են պատանդի կարգավիճակում, խախտված են նրանց կենսական իրավունքները։ Մեր երկու հանրապետությունների սահմանամերձ բնակավայրերի երեխաներն Ադրբեջանի կողմից պարբերաբար կրակոցների պատճառով, ի թիվս այլ իրավունքների, զրկված են կրթության իրավունքից։

Այս համատեքստում ինչքան հայկական կողմը խոսում է խաղաղության մասին, այնքան ճաշակում է տարածաշրջանում Ադրբեջանի կողմից ստեղծված անկայունության և պատերազմական իրադրության դառը պտուղները, այնքան թշնամին ավելի ագրեսիվ է դառնում՝ շարունակելով իր էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականությունը։ Ադրբեջանական կողմը թիրախավորում է անգամ վիրավորներին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան:

Ընդգծել եմ, որ մինչ օրս անկատար է մնացել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որի շրջանակներում Ադրբեջանին պարտադրվել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Ինչպես նաև մինչ օրս ունենք գերիներ, անհետ կորածներ և բռնությամբ տեղահանվածներ, որոնց գտնվելու վայրն անհայտ է: Ադրբեջանը թույլ չի տալիս որոնել ու հուղարկավորել մեր զինվորների մասունքները:
Քննարկման վերջում հայտնել ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930