Նիժնի Նովգորոդի «Պարի ՆՆ» թիմի կիսապաշտպան, 21-ամյա Էդգար Սեւիկյանը, որը խաղացել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, հայտարարել է, որ կցանկանար հանդես գալ Հայաստանի հավաքականում:
«Ես միշտ եմ ասել, որ հայ եմ: Եվ եթե Հայաստանից մարզական քաղաքացիությունս փոխելու առաջարկ ստանամ, ուրախ կլինեմ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է «РБ Спорт»-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ