«Ապրելու երկիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե Երեւանի ավագանու ընտրություններում ի՞նչ ձեւաչափով են համագործակցելու «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։
«Պարոն Վարդանյանի հետ մենք ունենք գաղափարական, գործընկերային ու խորքային համագործակցություն։ Ես հպարտ եմ, որ պարոն Վարդանյանի եւ մեր արժեքներն այնքան համահունչ են, որ մեր համագործակցությունը վաղուց արդեն փաստ է եւ կասկած չի մնում»,- ասաց նա։
Թանդիլյանը հավելեց․ «Իսկ թե ինչ ձեւաչափով Երեւանի ընտրություններում կլինի իր մասնակցությունը, դուք նաեւ հասկանում եք, որ նա գտնվում է Արցախում՝ ապօրինի շրջափակման մեջ։ Եվ նա պայքարում է Արցախի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի կողքին։ Իսկ թե հետագայում ինչպիսի զարգացումներ կլինեն, բնական է, եւ ձեւաչափը, եւ ասելիքը շատ կապ ունեն իրավիճակի հետ, նաեւ Արցախում։ Հետեւաբար, այս մասով դեռ տարբեր հայտարարություններ կլինեն, բայց մեր ծրագրերում, առաջարկներում եւ մեգապրոյեկտներում, որոնք հետագայում կներկայացնենք, իր մասնակցությունը էական է եւ իր աջակցությունը լիարժեք է»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ