Լրահոս
Օրվա լրահոսը

Մի փաստ էլ Թուրքիայի նոր արտգործնախարար Հաքան Ֆիդանից. Վարուժան Գեղամյան

Հունիս 08,2023 15:47

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրել է. «Մի փաստ էլ Թուրքիայի նոր արտգործնախարար Հաքան Ֆիդանից։ Վերջինիս գիտական թեզի վերնագիրն էր «Հետախուզության դերը արտաքին քաղաքականության մեջ»։ Հիշեցնեմ, որ Ֆիդանը մինչ արտգործնախարար նշանակվելը երկար տարիներ գլխավորում էր Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը։

Իսկ Ֆիդանի դոկտորական թեզը վերնագրված էր «Դիվանագիտությունը գիտելիքի դարում. տեղեկատվական տեխնոլոգիաների դերը համաձայնագրերի հաստատման գործում»:

Լուրջ պետություն»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրել էր. «Իսկ հիմա երեկ Թուրքիայում ստեղծված նոր կառավարության մասին` հակիրճ:

Առաջինը. հետախուզության պետ Հաքան Ֆիդանը, որը պատասխանատու էր Թուրքիայի սահմաններից դուրս ռազմական գործողությունների պլանավորման և իրականացման համար` Սիրիայից մինչև Արցախ, նշանակվեց արտաքին գործերի նախարար: Նա նաև Էրդողանի ամենահավանական ժառանգներից և այս նշանակումն էլ հենց այդ տրամաբանության մեջ է: Կասկած չկա, որ Թուրքիան շարունակելու է ագրեսիվ ռազմականացված արտաքին քաղաքականությունը:

Երկրորդ. ընտանիքի և սոցիալական ծառայությունների նոր նախարար է նշանակվել Բելգիայի թուրք Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը:
Նա ժամանակին քաղաքական ակտիվ գործունեություն էր ծավալում Բելգիայում, դարձել էր Բելգիայի խորհրդարանի գլխաշորով առաջին պատգամավորը: Սակայն 2015 թ.-ին նրա բելգիական քաղաքական կարիերան ավարտվեց. նրան հեռացրին բելգիական կուսակցությունից: Պատճառը Հայոց ցեղասպանության մերժումն էր»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930