ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆուտբոլի 2024 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի Ուելս-Հայաստան եւ Հայաստան-Լատվիա հանդիպումների նախապատրաստության շրջանակում Հայաստանի ազգային հավաքականն այսօրվանից սկսում է հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ղեկավարության ներքո այժմ գտնվում է 20 ֆուտբոլիստ, հիմնականում նրանք, ովքեր հանդես են գալիս Հայաստանի առաջնությունում, ինչպես նաեւ Նաիր Թիկնիզյանը, Խորեն Բայրամյանը՝ Ռուսաստանից, Վահան Բիչախչյանը՝ Լեհաստանից, Հրանտ-Լեոն Ռանոսը՝ Գերմանիայից եւ Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայից:
Այսօր երեկոյան Երեւան կժամանեն Վարազդատ Հարոյան եւ Կամո Հովհաննիսյանը, հունիսի 11-ին՝ Անդրե Չալըշըրը, հունիսի 12-ին՝ Էդուարդ Սպերցյանը, Գեորգի Հարությունյանը, իսկ Լուկաս Սելարայանն ու Նորբերտ Բրիասկո Բալեկյանը հավաքականին կմիանան Ուելսում: Առայժմ հայտնի չէ միայն Ժիրայր Շաղոյանի ժամանման օրը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ