Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում քաղաքապետարանը խոստովանել է հայկական գերեզմանատունը ոչնչացնելու փաստը

Հունիս 08,2023 15:04

Ermenihaber. Թուրքիայի Վանի նահանգի Էդրեմիթի (պատմ. Արտամետ) շրջանի քաղաքապետարանի կայքի «բնակչություն» բաժնում տեղադրված տեքստում խոստովանվել է, որ տեղի հայկական գերեզմանոցը ոչնչացվել է պետական բնակարանաշինական կազմակերպության իրականացրած շինարարության և ճանապարհաշինության հետևանքով:

Թուրքական «medyascope.tv»-ի հաղորդմամբ՝ համապատասխան բաժնում տեղադրված հոդվածում նախ անդրադարձ է արվել շրջանի անվանմանը։ Նշվել է, որ հստակ ծագումը հայտնի չէ ու ավելացվել, որ հայկական աղբյուրներն այն կապում են հայ թագավոր Արա Գեղեցիկի հետ:

Հայկական գերեզմանատան թեմայով մասնավորապես ասված է. «Քըզքալեսի անունով ժայռաբեկորի հարավում կա մի փոքրիկ մատուռ: Մատուռից 400 մետր դեպի արևելք գտնվող հայկական ընդարձակ գերեզմանատունն ավերվել է 2005թ. պետական շինարարական կազմակերպության կողմից շենքերի կառուցման, իսկ մնացածը ավերվել է 2012թ. ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ»։

Նշենք, որ Արտամետի հայկական գերեզմանատան ոչնչացման թեմայի մասին բազմիցս բարձրաձայնվել է, սակայն թուրքական իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկել այդ ուղղությամբ: Վերջին անգամ աղմուկ էր բարձրացել 2017-ին Արտամետի քաղաքապետարանի կողմից գերեզմանոցի տարածքում հասարակական զուգարաններ կառուցելու պատճառով: Թեմայի մասին Թուրքիայի խորհրդարանում բարձրաձայնել էր պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը, սակայն դա ևս մնաց անարձագանք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930