Բաթումում ընթանում է 8, 10, 12, 14, 16, 18 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը, որին մասնակցող 35 երկրների մեջ են նաեւ Հայաստանի վեց տասնյակից ավելի պատանի շախմատիստներ:
Խաղացվել է յոթ տուր եւ մեր շախմատիստներից շատերն ընթանում են իրենց տարիքային խմբի առաջատարների տասնյակում: Սակայն առայժմ համեմատաբար ավելի հաջող են հանդես գալիս մեր տղաները: Այսպես, 16 տարեկանների մրցակցությունում Ռոբերտ Փիլիպոսյանը 5,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Դավիթ Առաքելյանը եւ Նարեկ Գիմոյանը ընթանում են, համապատասխանաբար 4-րդ եւ 6-րդ տեղերում:
Մրցաշարային աղյուսակների 2-րդ հորիզոնականում են 12 տարեկանների խմբում հանդես եկող Տիգրան Համբարձումյանը եւ 18 տարեկանների պայքարի մասնակից Ալեքս Սահակյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ